Հայկական կողմը ինքն է իրականացնում Վիեննայի եւ Պետերբուրգի որոշումները

Բուլղարական թերթի կատարած փաստաթղթերի գաղտնազերծումը, որն ի հայտ է բերել Բաքվից կատարված զենքի անօրինական վաճառքի մասին տեղեկություններ, շեշտակիորեն ընդգծում էր Բաքվի օժանդակությունը տարբեր երկիրներում գործող ահաբեկչական խմբերի: Սիրիական դեպքերի ծավալման սկզբնական շրջանում դեռեւս լուր հրապարակվեց, որ իսլամական ահաբեկիչներին Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար է փոխանցել: Այդ ժամանակ հրապարակվեց նաեւ այն բացահայտումը, որ Կովկասից իսլամիստներին միացող  ահաբեկիչների գործունեությունը համակարգվում  է Ալիեւի թիկնազորի անդամի կողմից: Ադրբեջանցի ահաբեկիչների՝ տարբեր երկրներում պատերազմելու, վիրավորվելու կամ սպանվելու լուրերը առատ էին միջազգային մամուլում. զուգահեռաբար կար նաեւ այն վարկածը, որ ադրբջեանցի վարձկանները նույնքան վտանգ են նաեւ Բաքվի կենտրոնական իշխանությունների համար տրամագծորեն հակադրված լինելով ալիեւյան վարչակարգին: Հիմա այս վարկածը, որ որոշ ենթահող էր շահել եւ խորքի մեջ նաեւ պաշտպանում էր Ալիեւի իշխանությունը ահաբեկչական տարազից շրջվում է։ Բաց Բաքվի ահաբեկչական դիմագիծը հիմա չէ, որ երեւում  է աշխարհին։ Կացնահարում, կացնահարողի հերոսացում, գործարքներով նրա արտահանձնման գործողության դավադրական իրականացում, անզեն բնակչության ուղղությամբ ռմբակոծում, գերեվարված զինվորների անդամահատում, վարժողական ծրագիր իրականցնող ինքնաթիռի խփում` այս բոլորը տեղավորվում են ահաբեկչական պետության սահմանման ստորոգելիների շարքին: Ադրբեջանի վերոնշյալ հանցավոր գործունեության ցանկը լրացնող որերորդ անգամ արձանագրվեց երեւույթը, երբ ֆիզիկական ու հոգեկան տկարություն ունեցող  հայ անհատներ ձերբակալվեցին ու ներկայացվեցին աշխարհին որպես հայ դիվերսանտներ, ընդգծելու համար Ադրբեջանի ուժայինների հերոսական գործունեությունը: Հիմա հայկական կողմի ուղղությամբ կատարված ահաբեկչական քայլերին ավելանում են միջազգային երեւույթներ, որոնք վերահաստատում են Բաքվի այս էությունը: Պաշտոնական Ստեփանակերտը այս առիթով ավելացնում է, որ Բաքվում բուժվում են չեչեն, աֆղան, «գորշ գայլեր», դահեշականներ: Բաքվի ահաբեկչական պետություն լինելու թղթածրարը բավական հարստացել է. եւ եթե ցարդ այս իրողությունը համոզում էր առավելաբար պետությունների համապատասխան ծառայությունների համար, այս կարեւոր բացահայտումներից հետո այլեւս միջազգային հանրային կարծիքի համար պարզորոշ է իրականությունը: Քաղաքական իրատեսությունը հուշում է սակայն, որ քաղաքականացված մեկնաբանությունները  պետության  ահաբեկչության զորակցելու փաստը հրապարակելու եւ իբրեւ անմիջական հետեվանք այն մեկուսացնելու կամ համարժեք պատժամիջոցներ որդեգրելու, անպայման բնական ընթացակարգի հիման վրա չի կատարվում: Միջին Արեւելյան տարածաշրջանի պետությունները կամ գերտերությունները վերջին պահին, հանկարծ չէ, որ անդրադարձան Կատարի կողմից ահաբեկչության նպաստած լինելու իրականության: Թվում է, որ պահը չի հասունացել վերաբերմունքի կամ պատժամիջոցի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու Բաքվի նկատմամբ: Բայց թղթածրարը համալրվում է եւ քաղաքականորեն հարմար պահին մեկուսացման կամ պատժամիջոցների կանաչ լույսը վառելու է: Եւ պատահական չէ, որ Բաքուն միջազգային գայթակղության նախադրյալները պարփակող այս բացահայտումների դիմաց նախահարձակողականության նոր դրսեւորում էր ունենում հայկական կողմի ուղղությամբ։ Նույնքան պատահական չէ, որ կրակակետը ադրբեջանական գյուղից լիներ, որպեսզի այն չեզոքացնող հայկական պատասխանին դիմաց Բաքուն վայնասյուն բարձրացներ, թե բնակավայրեր  են ռմբակոծովում հայկական կողմից: Հայկական կողմը ցույց  է տալիս հետեւողականություն. ընդ որում նաեւ միջազգային որոշումների ու բանաձեւերի համահունչ հետեւողականություն: Վիեննան ու Պետերբուրգը խոսում են շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքերը հզորացնելու, վերահսկողության գործիքակազմերը արդիականացնելու եւ նաեւ միջադեպերի հետաքննությունը կատարելու: Բաքուն հետեւողական վարքագծով արգելակում է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման գործընթացը: Հայկական կողմը ռազմական արհեստագիտության հագեցվածությամբ այսօր ի վիճակի է հակառակորդի դիրքերի խորքերը դիտարկելու, նկարահանելով այնտեղի շարժումները, բացահայտելու նախահարձակողականությունը եւ հետաքննության եզրակացությունից հետո նաեւ պատժելու: Սա է, որ տեղի  է ունենում պարզապես։ Հայկական կողմն իրեն վերապահել է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման պարտականությունը, մինչև այն պահը, որ ահաբեկչական պետությունը կշարունակի  արգելակել միջազգային որոշումների գործնականացումը։   ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am