Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են ազդել Հայաստանի վրա

Ամերիկայի Ձայն Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպմանը քննարկվելու են մոլորակի առավել թեժ խնդիրները՝ Սիրիա, Ուկրաինա եւ Հյուսիսային Կորեա: Այդուհանդերձ, հանդիպման արդյունքները ուղղակիորեն կանդրադառնան Հարավային Կովկասի երկրների վրա, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ընթացքում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Հարավային Կովկասի հարցերը հավանաբար չեն քննարկվելու: Այդ հանդիպման արդյունքները սակայն ուղղակի ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ամերիկյան վերլուծաբան Սթիվեն Բլանքը. «Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»: Վերլուծաբանի կարծիքով, այս առաջին հանդիպման ընթացքում Թրամփի ու Պուտինի ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիան, Ուկրաինան եւ Հյուսիսային Կորեան: Բլանկի կարծիքով սակայն, լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ, քանի որ խնդիրներից յուրաքանչյուրը խարսխված է հակասությունների լուրջ բեռի վրա. «Չեմ կարծում, որ կողմերից որեւէ մեկն այս հանդիպման ընթացքում զգալի արդյունք կարձանագրի»: Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման բացասական ավարտը կարող է անտեղի ավելացնել ճնշումը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ընդգծում է Սթիվեն Բլանքը: Մեկ այլ վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Սեստանովիչն ակնկալում է, որ հանրությունն ուշադրություն կդարձնի ոչ միայն հանդիպման բովանդակային կողմին, այլեւ՝ առաջնորդների շարժումներին. «Երկուսն էլ՝ ե՛ւ Թրամփը ե՛ւ Պուտինը «ժեստերի լեզվի» սիրահար են եւ հանդիպումը կարող է դիտարկվել նաեւ այդ հարթության մեջ. Որքան սառն էր հայացքը, որքան մեծ ձանձրույթ կամ ընդհակառակը՝ ջերմություն է փորձում փոխանցել առաջնորդն իր ժեստերով»: Սեստանովիչի խոսքով, նման սպասումների պատճառով Թրամփի եւ Պուտինի հանդիպման արդյունքները կարող են դիտարկվել ոչ թե բովանդակային պայմանավորվածություններով, այլ՝ հպանցիկ ժեստով կամ արտահայտությամբ: Մինչդեռ, իրականում, հանդիպման հիմնական ակնկալիքը, ըստ դեսպանի, պետք է լինի մեկը. «Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփին եւ Պուտինին կհաջողվի անձամբ սահմանել ռուս-ամերիկյան հարաբերությունները, թե՞ այդ հարաբերություններն ուղղակի սահմանվելու են անդեմ բյուրոկրատական հաստատությունների միջոցով»:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am