Ո՞նց կարան ադրբեջանցիները հետ քաշվեն Իշխանասարից, եթե դիմացները էս թուլամորթն է. Վահե Հակոբյան (video)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը տեղեկություն չունի Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինուժի հետքաշման լուրերի առնչությամբ:
Նա ենթադրում է, որ եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանցիները պարզապես քողարկվել են ամրաշինական կառույցներում, իսկ իրականում հետ քաշվելու մտադրություն չեն կարող ունենալ՝ ելնելով Հայաստանի իշխանությունների գործելաոճից։
«Ինչո՞ւ պետք է հետ քաշվեն, եթե տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ, անատամ մի անձ է», - ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման կամ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ որոշակի համաձայնության գալու արդյունքում ադրբեջանցիների կողմից հետ քաշվելու հավանականությունը զրոյական է։
«Իսկ դուք գիտեք, որ ինչ-որ փաստաթո՞ւղթ է ստորագրվել դրա մասին, կամ ո՞վ է այսօր հավատում Նիկոլ Փաշինյանին։ Նա կարող է այսօր գնալ Սոչիում ասել՝ պատրաստ եմ ստորագրել, վաղը կարող է գնալ Բրյուսել, ասել՝ ինձ այնտեղ ասում էին ստորագրի, բայց ես չեմ ստորագրել, այստեղ կստորագրեմ։ Ո՞վ է այսօր նրա խոսքի վրա հիմնվում», - նշեց Հակոբյանը։
