Սերժ Սարգսյանի բաժանած բնակարանների կոյուղու խողովակներն օգտագործված են եղել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել: Թաղամասի 22 բնակելի բազմահարկ շենքի կոյուղատար համակարգերը թերի կառուցապատման արդյունքում շարքից դուրս են եկել: Այժմ խնդիր է առաջացել՝ փոխել 264 կոյուղատար համակարգ: Թաղամասի բնակիչները armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում են, որ կոյուղատար համակարգի հետ կապված խնդիր եղել է դեռ այն ժամանակ, երբ շենքերը նոր էին շահագործման հանձնվել: «Արագ հանձնելու պատճառով փորված պադվալները հողով ու աղբով են լցրել: Խողովակները մնացել է էդ լիցքի տակ: Ծանրությունն ընկել է խողովակների վրա եւ տրուբեկը իրարից անջատվել են, կեղտաջուրը լցվում է շենքի տակ, խոնավացնում բնակարանները: Պրոբլեմը սաղ շենքերում կա: Շինարարի թերություն է: Շան հոտ է գալիս, վտանգավոր է այստեղ ապրելն՝ արդեն յոթ տարի»,- armtimes.com-ի հետ զրույցում բողոքում են Մուշ-2 թաղամասի 18 շենքի բնակիչները: Անորակ շինարարությունն այժմ բնակիչներին լրացուցիչ ծախսերի առջեւ է կանգնեցրել: Թաղամասի բնակիչները տուն առ տուն գումար են հավաքում, որպեսզի հիմնովին փոխեն կոյուղատար համակարգը: «Մենք երեք հարեւաններով 30 հազար դրամ փող ենք տվել, որ միայն պատը ծակեն: Առաջին օրվանից խողովակները ծակ են եղել, առաջին օրվանից ջուրը լցվել է տան տակը: Յանի էկան սարքեցին, բայց 7 տարի է էս վիճակն է: Շենքի հիմքը խարխլված է, վթարային է դարձել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում են թաղամասի շենքի բնակիչները: Այս բնակելի շենքերը շահագործման են հանձնվել 2010 թվականին: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է արդեն լուծարված եւ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: Ստեղծված իրավիճակին զուգահեռ հարկ է հիշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր վերահսկում շինաշխատանքների ընթացքը: Նա նույնիսկ մի քանի անգամ այցելել է շինհրապարակ, ծանոթացել կատարվող աշխատանքի որակին, հորդորել՝ կատարյալ բնակարաններ կառուցել: Նա ժամանել էր անգամ բնակարանամուտին, անօթեւան գյումրեցիներին իր ձեռքով փոխանցել թերի կառուցապատված բնակարանների բանալիները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am