Երգիչ Աղասի Իսպիրյանին մերժել են ԱՄՆ մուտքի արտոնագիր տալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է վերաբերմունքը հայ աստղերի՝ երգիչ-երգչուհիների նկատմամբ։ Պարզվում է՝ դեսպանատունը մերժել է ազգագրական երգիչ Աղասի Իսպիրյանի վիզայի հայտը, եւ առնվազն հինգ տարի երգիչը չի կարող մեկնել այդ երկիր։ Մինչդեռ նա 2008-2015թթ․ ազատ ելումուտ է արել ԱՄՆ։ Դեսպանատան հիմնավորումը եղել է այն, որ երգիչը երկիր է այցելում, բիզնես անում, սակայն հարկեր չի վճարում։ Նշենք, որ Աղասի Իսպիրյանն ԱՄՆ-ում հիմնականում հարսանիքների ժամանակ է երգում։ Նա հինգ տարվա մուտքի արգելանքի մասին վստահեցրել է, թե տեղեկություն չունի, սակայն հաստատել է, որ դեսպանատունը մերժել է իրեն։ «Ես անցած տարի սեպտեմբերին դիմեցի դեսպանատուն, որպեսզի ԱՄՆ-ում մասնակցեի Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին, երկու-երեք երգ նվեր անեի սփյուռքի իմ հայրենակիցներին, ես ներկայացրի հանձնաժողովի հրավերը, 20 հոգի մարդ էր ինձ սպասում, Ներսիկի եւ Արաբոյի հետ պետք է երգեի, սակայն ինձ պատասխանեցին, որ իմ համար պետք է թղթեր հավաքեն, որակավորում ստանամ եւ նման այլ հիմնավորումներ»,- ասել է Աղասի Իսպիրյանը։ Իսկ չհարկվող բիզնես գործունեության մասին էլ հավելել է․ «Ես չկամ այդ բիզնեսների մեջ, աստղեր կան, որ բիզնես են անում, գնում փողեր են աշխատում, բայց ես ընդամենը բարեգործական համերգի էի գնում մասնակցելու։ Ես ազգագրական երգերով բիզնես չեմ անում, գուցե որեւէ միջոցառումից հետո ինձ ծրարով հոնորար են տալիս՝ որպես շնորհակալություն»։ Երգիչն ասել է, որ պատրաստվում է առաջիկայում եւս վիզայի թույլտվության հայտով դիմել դեսպանատուն, որպեսզի մասնակցի հորեղբոր՝ Ներսիկ Իսպիրյանի ստեղծագործական 35-ամյակի առիթով ԱՄՆ-ում անցկացվելիք միջոցառմանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am