ԵԱՀԿ-ում ադրբեջանցիները փորձել են ներկայացնել, թե հայերը ռմբակոծել են խաղաղ բնակչությանը

Մինսկում այսօր կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի, նրա տեղակալ Ազայ Գուլիևի և ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության միջև հեռակա «ռմբակոծություն» է տեղի ունեցել: Ադրբեջանցիներն անդրադարձել են հուլիսի 4-ին տեղի ունեցած սահմանային սրացումներին` ներկայացնելով, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակչությանն է ռմբակոծել. զոհեր կան: Aravot.am-ը որոշ մանրամասներ խնդրեց ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին: Նա ասաց, որ ադրբեջանցի գործընկերները սովորույթի համաձայն`իրավիճակի միայն այն կողմն են ներկայացրել, որն իրենց շահերից է բխում և փորձել են մտցնել լարվածություն և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում տպավորություն ստեղծել: Տիկին Նաղդալյանն ասաց, թե համարժեք հակահարված է տվել. «Անմիջապես ձայն վերցրի ու պատասխանը տվեցի` անդրադառնալով և՛ նախորդ միջադեպերին`սկսած ապրիլյան պատերազմից, և՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին այն մասին, որ շփման գծում վաղուց պետք է տեղադրված լինեին հսկման միջոցները, որոնք Ադրբեջանի պատճառով չեն տեղադրվում, իսկ ՀՀ-ն միակողմանիորեն դրանք տեղադրել է և ամբողջ աշխարհին որակյալ ու ճշգրիտ տեղեկատվություն կարող է ներկայացնել` ով սկսեց, ով առաջինը կրակեց, որտեղից է գալիս»: Ավելին՝ այստեղ  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am