Ինտերպոլը Թուրքիայի համար փակել է տվյալների բազան
Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո 60 հազար հետախուզվողի անուն մտցվել է Ինտերպոլի բազա, որոնք մեղադրվում են գյուլենական լինելու մեջ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ինտերպոլն էլ պատճառաբանելով, որ արգելված է միանգամից նման մեծ թվով հետախուզվողի տվյալներ տեղադրել բազա, այն փակել է Թուրքիայի համար։ Անկարան այս հարցով երկար ժամանակ աշխատանքներ է իրականացնում, սակայն արդյունքի դեռ չի հասել։
