Ստամբուլում փոթորկի պատճառով երկու մարդ է մահացել
Ստամբուլում ուժգին փոթորիկներ են, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ:Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»՝ փոթորիկը խլել է 2 մարդու կյանք:
Ուժգին քամու պատճառով դադարեցվել է նավերի տեղաշարժը Բոսֆորի նեղուցով։ Նույն պատճառով Turkish Airlines-ի վեց ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում։
