Թուրքիայում սիրիացի մահապարտ է ձերբակալվել
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում սահմանն անօրինական հատել փորձող սիրիացի մահապարտի մոտ հայտնաբերվել է 5,25 կգ տրոտիլ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:Ինչպես նաև Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 անդամի, ովքեր հարձակում են ծրագրել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի ժամանակ:
