Ադրբեջանական բիզնեսի լոբբիստ նախարարի «կկուն կկանչի»

44–օրյա պատերազմից ու պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ հեքիաթասաց էր պետք։ Մինչև այդ ինքն էր գլխավոր ու միակ հեքիաթ պատմողը։ Բայց նոյեմբերի 9–ից սկսած օգնականներ պետք եկան։ Դրանցից մեկին նա գտավ։ Դա բիզնես դաշտում «քցողի», անբերախիղճ գործընկերոջ համբավ ունեցող Վահան Քերոբյանն էր։

Այս առաքիչին Նիկոլը նշանակեց Էկոնոմիկայի նախարար՝ երկու նպատակով։ Մեկն այն էր, որ Քերոբյանը ագրեսիվ ձևով պրոթուրքական քարոզ տանի ու հեքիաթներ պատմի, իբր, բացվելիք ճանապարհներից սպասվող հսկայական օգուտների մասին։ Առաքիչի մյուս ֆունկցիան տնտեսության զարգացման մասին հեքիաթներ պատմելն է։ Այս վերջինով նա այնքան էր մտել դերի մեջ, որ բերանից թռցրեց, թե բա եթե 2021–ին երկնիշ տնտեսական աճ չլինի, հրաժարական կտամ։ Հետո, իհարկե, տարին ավարտին մոտենալուն զուգահեռ սկսեց «կռուտիտներ» անել, որ, իբր, նկատի է ունեցել անվանական աճը, բայց դե դա ընդամենը «կռուտիտ» է՝ նիկոլական էժանագին «կռուտիտների» պես։

Դատելով ամենից՝ Վահան Քերոբյանը հաջորդ տարվա հունվարից սկսած պետք է լքի նախարարի պաշտոնը (եթե իր խոսքն իր համար արժեք ունի)։ Բանն այն է, որ հրապարակվել են այս տարվա հունվար–հոկտեմբերը բնութագրող մակրոտնտեսական պաշտոնական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ այս տարվա հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) սեպտեմբերի համեմատ նվազել է 4,9 տոկոսով։ Նվազել է առևտրաշրջանառությունը (3,8 %), ծառայությունների ծավալը (1,5 %): Երկնիշ տնտեսական աճ ակնհայտորեն չի սպասվում։ Եթե նույնիսկ առաքիչ–նախարարի բախտը բերի և ինֆլյացիան երկնիշ լինի, ինչն էլ հնարավորություն տա ՀՆԱ երկնիշ աճ գրել, ապա միևնույն է նա պետք է լքի պաշտոնը, քանզի նրա խոստումն անվանական աճի հետ չի կապված եղել։

Եթե նախարարի հույսը բարձր ինֆլյացիան է, ապա առավելևս նրան պետք է հեռացնել պաշտոնից, որովհետև չի կարող էկոնոմիկայի նախարարը հիվանդ սպասելիքներ ունենալ, ինչ է թե իր խոսքի տերը չդառնա ու չհրաժարվի պաշտոնից։

Ինչ վերաբերում է նրա մյուս ֆունկցիային՝ պրոթուրքական քարոզին, ապա այս մասով նա շատ ավելի լուրջ է զբաղվում՝ ձեռքի հետ ադրբեջանական բիզնեսի լոբբինգ անելով։

Եթե հիշում եք, սույն նախարարն ամիսներ առաջ հայտարարել էր, որ վրացական բիզնեսն ուզում է Հայաստանի հեղուկ վառելիքի շուկա մտնել։ Ըստ Վահան Քերոբյանի՝ վրացական ֆիրման պատրաստ է 60 միլիոն դոլար ներդնել և բենզալցակայանների ցանց ստեղծել Հայաստանում։

Նախարարի այս հեքիաթային խոսքերից շատ չանցած պարզվեց, որ խոսքը ոչ թե վրացական, այլ ադրբեջանական բիզնեսի մուտքը մեր երկիր ապահովելու մասին է։ Հայտնի մեծահարուստ ու տարատեսակ մեքենայությունների մեջ ներգրավված Յակոբաշվիլիին պատկանող կազմակերպությունն ադրբեջանական «SOCAR»–ի գործընկերն է։ Ասել է թե՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը լոբբինգ է անում ադրբեջանական բիզնեսը, այն էլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում ՀՀ–ում առաջ մղելու համար։

Երբ մամուլում այս մասին հրապարակումներ եղան, Վահան Քերոբյանը մի պահ սսկվեց, բայց շատ չանցած հայտարարեց, թե իբր հիմա էլ ամերիկյան ընկերություն է ուզում ՀՀ–ում բենզալակայաններ բացել (փաստորեն, աշխարհում հերթ են կանգնել Հայաստանում բենզալցակայան բացելու համար․ ա՛յ, ա՛յ, ա՛յ)։ Հիմնավորումն էլ այն էր, թե իբր այդ դեպքում բենզինը կէժանանա, քանզի ամերիկյան ընկերությունը պատրաստվում է ինքնասպասարկմամբ կայաններ բացել, ինչը ինքնարժեք կիջեցնի։

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ի՞նչ է սպասվում այն հազարավոր մարդկանց ու նրանց ընտանիքներին, որոնք այս պահին ներգրավված են լցակայանների սպասարկման գործի մեջ ու եթե Վահանի ուզածը լինի, կհամալրեն գործազուրկների ու հետագայում չի բացառվում նաև ՀՀ–ից արտագաղթողների շարքը, քննարկենք ինքնարժեքի իջեցման վահանական տարբերակը։

Արդյոք կէժանանա՞ բենզինի գինը, եթե լցակայանները լինեն ինքնասպասարկվող։ Վստահաբար կարող ենք պնդել, որ եթե անգամ լինի էժանացում, ապա այն լինելու է չնչին՝ մինչև 2 դրամ 1 լիտրի մեջ, քանզի բենզինի գնի ձևավորման մեջ առյուծի բաժինը դրսից դրա գնման գինն է, մաքսազերծումը և տրանսպորտային ծախսը։ Սպասարկման ծախսերը 5 տոկոսն էլ չեն կազմում գնի մեջ։ Այնպես որ Վահան Քերոբյանը թող հեքիաթներ չպատմի։ Նա ավելի լավ է, թող բացատրի, թե ինչու է հիմա էլ ամերիկյանի անվան տակ ադրբեջանական բիզնեսի լոբբինգով զբաղվում։ «Վրացականը» արագ բացահայտվեց, հիմա էլ անցել է «ամերիկյանի», որպեսզի թաքցնի Ալիևի բիզնեսի ականջները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ադրբեջանական «SOCAR»–ի համար է ուզում ճանապարհ բացել ՀՀ–ում, իսկ դա արդեն պետք է մեր ԱԱԾ–ին հետաքրքրի, եթե, իհարկե, ԱԱԾ–ն բացի Նիկոլի հրահանգներից՝ այլ բանով զբաղվում է։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Վահան Քերոբյանի հեքիաթները բռնացնում և փչացնում են նաև Երևանի քաղաքապետարանում։

Բանն այն է, որ օրերս էկոնոմիկայի նախարարը գնացել է Մինսկ ու հայտարարել, թե բա հեսա Երևանի քաղաքապետը կգա ու բելառուսական ավտոբուսների հարցով կպայմանավորվենք։ Քաղաքապետարանից պաշտոնապես հերքեցին էկոնոմիկայի նախարարի բլեֆը՝ հայտարարելով, որ Երևանի քաղաքապետի այց Մինսկ չի պլանավորվում, իսկ ավտոբուսների մասով էլ անկապ–անկապ դուրս է տվել նախարար Վահանը։ Ահա այդպիսի բաներ։

7or.am 

դիտվել է 1386 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am