Ովքեր են շնորհավորել Ադրբեջանին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ

Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի ընթացքում այս կազմակերպության անդամները շնորհավորել են «Ադրբեջանի կառավարությանը և նրա ժողովրդին՝ օկուպացված տարածքների ազատագրման և տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»։

Նշենք, որ այս գագաթնաժողովն անցկացվել է Թուրքմենստանի մայրաքաղաքում՝ մի երկրի մայրաքաղաքում, որը 25 տարի բավական սառը հարաբերություններ ուներ Ադրբեջանի հետ՝ կապված Կասպից ծովում նավթի և գազի պաշարների բաշխման խնդիրների հետ, մի երկրում, որը չէր միանում հակահայկական բանաձևերին:

Ավելին, Ադրբեջանին, ըստ էության, շնորհավորել են ՀԱՊԿ անդամներ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Այն, որ ՀԱՊԿ այս անդամները միշտ ավելի լավ հարաբերություններ են ունեցել Ադրբեջանի հետ, քան Հայաստանի հետ, դա փաստ է։ Անգամ նախորդ իշխանությունների օրոք պարզ էր, որ այդ երկրները դեմ էին Հայաստանին միակողմանի աջակցությանը, սակայն նրանք միշտ ձեռնպահ էին մնում հակահայկական բանաձևեր ընդունելուց։ Օրինակ՝ տարիներ առաջ, երբ թյուրքալեզու երկրների ժողովներում Ադրբեջանն առաջարկում էր ընդունել հակահայկական բանաձև, այդ առաջարկները միշտ մերժվում էր Ղազախստանի կողմից, քանի որ այդ երկիրը, միաժամանակ լինելով ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ և թյուրքալեզու երկրների ասոցիացիայի անդամ միշտ փորձել են ավելի հավասարակշռված դիրքորոշում պահպանել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։

Իհարկե, Ղազախստանը չէր աջակցում Հայաստանին այս կամ այն ​​հարցում, բայց չէր ստորագրում նաև հակահայկական հայտարարություններն ու բանաձեւերը։ Աշխաբադում վերոնշյալ գագաթնաժողովում տեղի ունեցածն աննախադեպ էր, քանի որ ՀԱՊԿ անդամները Թուրքմենստանի հետ միասին աջակցեցին Ադրբեջանին, ինչը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարության կործանարար գործունեությունը աղետալի հետևանքներ ունի ոչ միայն Ղարաբաղի, Սյունիքի, տնտեսության, կորոնավիրուսի դեմ պայքարի, հայ-ռուսական հարաբերությունները համար, այլ նաև վստահաբար կարող ենք ասել նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր գործնականում զրոյական մակարդակի վրա է։

Հայաստանը «զրո հարաբերություններ» ունի բոլոր երկրների հետ՝ անկախ նրանից՝ դաշնակիցներ են, չեզոք պետություններ են, թե թշնամիներ։ Սակայն զարմանալու ոչինչ չկա, քանի որ երբ պատահական մարդիկ, ովքեր փողոցից իշխանության են եկել, հայտնվել են «իշխանության մեջ», իրենց համար իշխանությունը «միայն վայելքների աղբյուր է», ոչ ավելին, ապա իրենց գործունեության արդյունքը բերում է համատարած ավերակների:

Արտակ Հակոբյան

 

zham.am

դիտվել է 1375 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am