«Մանախը» զուգահեռ հաղորդումով դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ դատավորի եւ քննիչի դեմ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում Արթուր Այվազյանի՝ «Մանախի» դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի առաջին մասով։ Մալաթիա -Սեբաստիա համայնքում ընտրարշավի ժամանակ «Ելք» դաշինքի վստահված անձ, տուժող Հայկ Սարգսյանի հետ գրանցված միջադեպի կապակցությամբ: Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի վստահված անձ Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն ասել էր, թե Ա. Այվազյանի ազատ արձակման մասին տեղեկություններ չունի. «Մեզ տեղյակ չեն պահել այդ որոշման մասին, բայց իմ վստահորդի հետ նախապես քննարկել էինք այդ խնդիրները, մենք որեւէ շահագրգռվածություն չունենք, որ տվյալ անձը մնա կալանքի տակ, բայց, այնուամենայնիվ, վերստին կքննարկենք այդ հարցը»: Խոսքը մեկ միլիոն դրամի չափի գրավով նախորդ ուրբաթ վերաքննիչ քրեական դատարանից «Մանախի» խափանման միջոցը փոխելու, այլընտրանաքային միջոց ընտրելու մասին էր: Նա կալանավորված էր: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ա. Այվազյանը մինչ գրավով ազատ արձակվելը նամակով դիմել էր «Առավոտին»: Նա տեղեկացրել էր, որ այս տարվա ապրիլի 3-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, արդարադատության մայոր Ս. Նավոյանը կայացրել էր որոշում իր կալանավորման վերաբերյալ եւ այն ներկայացրել էր համայնքի դատարան: Դատարանը բավարարել էր ավագ քննիչի որոշումը: Ապրիլի 10-ին հետեւել էր պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը, որը լսվել էր մայիսի 4-ին: Դատավոր Մ. Պապոյանը մերժել էր Ա. Այվազյանի պաշտպանի բողոքը: Մայիսի 22-ին քննիչը կրկին դիմել էր դատարան՝ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Համայնքի նույն դատավորը՝ Կ. Ֆարխոյանը, բավարարել էր ավագ քննիչի միջնորդությունը եւ կալանքի ժամկետը երկարացրել էր: Մայիսի 30-ին պաշտպան Հ. Ալումյանը բողոք էր բերել վերաքննիչ քրեական դատարան, իսկ դատարանն էլ այս անգամ գրավով ազատ էր արձակել «Մանախին»: Ըստ Ա. Այվազյանի. «Իմ նկատմամբ գրավի կիառումը առաջին ատյանի դատարանը համարել էր անթույլատրելի, արձանագրելով, թե Ա. Այվազյանը մնալով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործածելով դատավարության մասնակիցների նկատմամբ եւ կատարել քրեական օրենքով արգելված արարք: Իմ դեպքում Կ. Ֆարխոյանը նշել էր կալանավորման մեկ հիմք էլ՝ իմ կողմից քննությունը խոչընդոտելու հավանականությունը: Սակայն դատավորը չէր նշել հանցանք կատարելու հավանականությունը հիմնավորող մի նյութ, գոնե մի փաստ, ապացույց: Հետեւաբար, չէր կարող խոսք գնալ նյութերի բավարար լինելու, իմ հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ կանխատեսումների մասին»: Ա. Այվազյանն իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի՝ խուլիգանության համար գրում է, որ դատարանում առկա գործի նյութերում չկան իր կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու հիմքերը, հասարակական կարգը «կոպիտ» խախտելը, չկան այն գործողությունները, որոնք ըստ այդմ ուղղված են եղել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելուն: Ա. Այվազյանը հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. մարտի 30-ի նախադեպային որոշմանը, որով ասվել էր. «Արարքը ենթակա է որակման որպես խուլիգանություն միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի հասարակական կարգի խախտման կոպիտ լինելը, միաժամանակ, հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելը»: Խափանման միջոցի հետ կապված դատարան էր ներկայացվել նաեւ Ա. Այվազյանի ծանր հիվանդություններ ունենալու մասին պաշտոնական բժշկական տեղեկանքներ էլ: Մասնավորապես, «Աղաբեկյան» ախտորոշիչ կլինիկայի տրված գործիքային հետազոտության եզրակացության համաձայն՝ Ա.Այվազյանի մետ առկա է մեծ ենթամաշկային երակների եւ փոքր ենթամաշկային երակների վարիկոզ լայնացում, ձախ ծնկահոդի թրոմբ: Ա.Այվազյանը հանցագործության մասին հաղորդումով դիմել է նաեւ Հատուկ քննչական ծառայություն, կապված դատավոր Կ. Ֆարխոյանի եւ ավագ քննիչ Ս. Նավոյանի գործողությունների հետ, հայտնելով, թե ավագ քննիչը ենթական է քննչական կոմիտեի քննիչ Ջ.Ֆարխոյանի, որի եղբայրն էլ դատավորն է: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտ» 04.07.2017

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am