Եղել է խոստովանություն. իմ հեռախոսը վարակելու համար 100-հազարավոր դոլարներ է ծախսվել. Վանեցյան (video)

Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով։ Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին միջազգային որակավորում ունեցող ՏՏ անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է այդ տխրահռչակ ծրագիրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Բայց քանի դեռ չունեինք հաստատում Apple ընկերությունից, չուզեցի դրա մասին բարձրաձայնել», - ասաց նա։

«Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե դրա համար կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի գաղտնալսել, հետևել և իրականացնել միջոցառումներ։ Տարբերությունը շատ էական է։ Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ Այդ ծրագիրը NSO Group ընկերությունը որոշակի գումարի դիմաց (7-10 մլն դոլարի շրջանակում), բաժանորդագրության գումար տրամադրում է։ Այսինքն, բաժանորդագրվում են այդ ծրագրին և ասում, թե մեր երկրից այսինչ ու այնինչ մարդուն վերցնել հսկողության։

Հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտի մուտքը ՀՀ բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացածի հեռախոս։ Այդ տվյալները ոչ թե ստացվում և պահպանվում են ՀՀ իրավապահ մարմիններում, այլ դրանք գնում են NSO group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո տրամադրվում է պատվիրատուին», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք բացառապես համագործակցում են պետությունների հետ։

«Իմ հեռախոսը վարակելու համար 100-հազարավոր դոլարներ է ծախսվել», - ասաց Արթուր Վանեցյանը։

դիտվել է 706 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am