Փաստաթղթերը մերկացնում են ահաբեկիչներին զինող Ադրբեջանին. բուլղարացի լրագրողը պատժամիջոցներ է ակնկալում

Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի աղմկահարույց հրապարակման առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Գայտանջիևայի հետ: - Ադրբեջանի կողմից անօրինական կերպով զենք-զինամթերք տարածելու ,դրանք ահաբեկիչներին առաքելու վերաբերյալ կա՞ն այլ տեղեկություններ կամ փաստեր, որոնք Դուք դեռևս չեք տարածել, պատրաստվու՞մ եք դրանք որևէ հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը: - Ես ստուգել և հրապարակել եմ իմ հետաքննության մեջ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստացել էի Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունից: Ես ոչինչ և ոչ ոքի չեմ խնայել: Որպես պատերազմական լրագրող, ես իմ սեփական փորձից եմ սովորել, որ ամեն պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Ես ոչինչ չեմ թաքցրել կամ պատրաստվում թաքցնել կամ էլ խեղաթյուրել որևէ փաստ՝ կապված ոչ միայն Ադրբեջանի (տվյալ հետաքննության մեջ), այլ նաև բոլոր այն մասնակիցների հետ, որոնք զենք-զինամթերք են մատակարարել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին: Սիրիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների և անﬔղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի: - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այդ գործողությունները, որոնք ուղղված են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական գործողությունների իրականացումը խթանելու նպատակով անօրինական զենք-զինամթերքի տեղափոխման ու տարածմանը: - Երբ ստացա այդ փաստաթղթերը, ես ապշած էի: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հնարավոր է, որ մի պետական ընկերություն դիվանագիտական չվերթների քողի ներքո զենքի տեղափոխում իրականացնի, ըստ երևույթին Ադրբեջանի ԱԳ նախարարության աջակցությամբ: Այդ փաստաթղթերը Ադրբեջանին մերկացման են ողջ աշխարհով մեկ ռազմական հակամարտությունների խթանման համար զենքի միջազգային մատակարարման գործում: Այս սխեման, Ադրբեջանի իշխանություններին քաջատեղյակ լինելով, աշխատել է առնվազն 3 տարի, ինչն ահավոր և ապշեցնող է: Դա ոչ միայն տվյալ ընկերության կողմից իրականացվող գործունեություն է, այլև այդ գործում ակտիվ ներգրավվածություն ունեն հենց Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ինչպես փաստաթղթերն են բացահայտում, առնվազն 3 տարի իրականացրել են 350 դիվանագիտական չվերթ՝ դրանով քողարկելով զենքի միջազգային բեռնափոխադրումը: - Ի՞նչ եք կարծում, ինչպես պետք է համաշխարհային հանրությունն ու ԶԼՄ-ներն արձագանքեն այս փաստաթղթերին և փաստերին, որոնք հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների եռանդուն մասնակցությունը զենք- զինամթերքի տարածման մեջ: - Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, համաշխարհային ԶԼՄ-ին՝ դիմելու անհապաղ գործողությունների և հետաքննելու այդ փաստերը: Նրանք արդեն հեշտորեն ապացուցված են, և եթե հզոր ուժերն ազնիվ են և ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, նրանք պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը հենց այդ նույն ահաբեկիչներին, որոնց դեմ հավաստիացնում են, որ կպայքարեն: Ես խոսում եմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի երեսպաշտության մասին. հենց նրանք են Ադրբեջանի դիվանագիտական չվերթների միջոցով մատակարարվող զենքի հիմնական օգտատերերը: - Իսկ ի՞նչ եք կարծում Ադրբեջանի այսպիսի անօրինական քաղաքականության դեմ պատժամիջոցների մասին, որոնք նպատակ կունենան կանխել հետագա նմանատիպ գործունեությունը: - ՄԱԿ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի այն բոլոր պետությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ահաբեկչությանն օժանդակելու գործում: Տխրեցնող է այն ճշմարտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդաﬓերն էլ ներգրավված են ահաբեկչությանն աջակցելու գործում: Նրանք դա անվանում են օգնություն չափավոր ընդդիմությանը: Սիրիայում ընթացող պատերազմը ես լուսաբանում եմ սկսած նրա մեկնարկեց և 2014 թվականից ի վեր այնտեղ ոչ մի չափավոր ընդդիմություն դեմ տեսել: Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը չափավոր լինել, երբ այն ծանր զինված է և գլխատում է ժողովրդին:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am