Ալիեւն ինչ ուզի, տալու եմ․ Փաշինյանի խոստովանությունը

Հայաստանում արդեն մի քանի օր է ազատագրական, դիմադրության շարժում է սկսվել արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների եւ ակտիվ քաղաքացիների նախաձեռնությամբ: Նրանց առաջնային պահանջն է՝ հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ: Եւ, ահա, Նիկոլ Փաշինյանը իր լայվային ասուլիսում ըստ էության պատասխանելով այդ հարցին ասել է.«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին․ որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որն սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանն անցնում է այստեղով կամ այնտեղով։ Դա տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»: Փաշինյանը հայտարարեց, թե իրենք միլիմետրի ճշգրտությամբ գիտեն՝ որտեղով են անցնում Սովետական Հայաստանի սահմանները, իսկ գոյություն ունեցող և քննարկվող քարտեզները պետք է իրավական հիմքեր ունենան։ «Հիմա կարող եք ասել՝ կառավարությունը գիտի՞ իրավական հիմքերը։ Ես ասում եմ, որ, այո, մենք միլիմետրի ճշտությամբ տիրապետում ենք՝ Սովետական Հայաստանի սահմանը որտեղով է անցել։ Կարող է հնչել քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի։ Պատասխանը շատ պարզ է․ որովհետև Հայաստանի Հանրապետությունը անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը այդ տարածքով», - ասաց Փաշինյանը։Նրա խոսքով՝ սա կարևոր է նաև արձանագրելու համար, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։«Երբ Ադրբեջանն ասում է՝ սահման չկա, կա սահման։ Կա տարածք, և այդ տարածքը, որտեղ ինքը ներխուժել է, դա ՀՀ սուվերեն տարածքն է, և ներխուժման փաստով ինքն ագրեսոր է։ Այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային գնահատականի արժանանա, և սա լինելու է մեր արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը, մենք այս հարցով մեզ որևիցե ֆորմատով չենք սահմանափակելու»: Կարելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում այդ գործընթացի արդյունքում, հիշենք, որ Նիկոլ Փաշինյանի համար Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով, թեպետ այդ մասին նախկին պաշտոնյաները վստահեցնում են, որ ճանապարհի հողահատկացումը եղել է հայկական կողմից եւ այն բացառապես ՀՀ տարածքով է անցնում, նա Սյունիքի տարածքները վերագրում է Ադրբեջանին՝ դրանք անվանելով ադրբեջանական տեղանուններով, այս մարդու համար հայկական սահմանը սկսվում է այն կետից, որտեղ ավարտվում են ադրբեջանական կրտումները, այսինքն ինչ ուզում, այն էլ ստանում են: Թվում էր, թե վիճարկման ենթակա չէր, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքը հայկական էր, սակայն մայիսից ադրբեջանական զորքը ներխուժել է այդ տարածք, իսկ Փաշինյանն էլ հրապարակային հայտարարեց, որ 30 տոկոս տարածքի համար ինքը պատերազմ չի հայտարարելու: Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի վարանել հերթական անգամ այդ ամենի մեղքը բարդել բանակի եւ զինվորականության վրա՝ ասելով, որ դրա պատճառն այն էր, որ բանակի գեներալները քաղաքականությամբ էին զբաղվում: Հիշեցնենք՝ բարձրաստիճան գեներալներ ու սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, երբ վերջինս, առանց որևէ հիմնավորման, աշխատանքից ազատեց գեներալ Տիրան Խաչատրյանին։ Այդ ընթացքում որևէ լարվածություն սահմանին չկար ու մայիսի դեպքերը Օնիկ Գասպարյանի ու այլոց հայտարարության հետ կապելը, մեղմ ասած իրականության հետ որևէ կապ չունի։ Ավելին, ադրբեջանական ագրեսիայից բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ սահմանը կահավորված է ու ամրացված։ Բայց Փաշինյանի համար իրենից բացի բոլորը մեղավոր են։ Արդյո՞ք բանակցային սեղանին դրված է անկլավների փոխանակման/վերադարձի հարցը, արդյո՞ք դրանց պահպանման համար էլ ՀՀ-ն պետք է ինչ-որ բան զիջի, ինչպես Գորիս-Կապան ճանապարհով շարժը պահպանելու համար պետք էր միջանցք տրամադրել Ադրբեջանին: Առցանց ասուլիսի ժամանակ հնչեցված այս հարցին արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ նախ պետք է պարզվի՝ արդյո՞ք այդ անկլավների հարցում կան իրավական հիմքեր, թե՞ պարզապես քարտեզների վրա նկարվել են դրանք: «Գորիս-Կապան ճանապարհի մասով մի փոքր այլակերպված է, բայց անկլավների հարց, գիտեք, էն, որ Ադրբեջանը հետապնդում է, նոյեմբերի 9-ին փորձ է կատարվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ: Այստեղ էլ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ լավ, որ էդ քարտեզի վրա անկլավ է նկարած, պետք է հասկանանք՝ դա իրավական ի՞նչ հիմք ունի, իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է կամ երկու կոլխոզի որոշում, որ մենք ասենք՝ էս մի կոլխոզն իր տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին, եւ այլն: Խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի: Չեմ ուզում ավելի հեռուն գնացող հայտարարություններ անել, բայց դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացում պետք է այս հարցերը քննարկվեն: Էսպիսի մոտեցում էլ կա՝ մենք ասենք՝ վա՜յ, հարցը չենք լսում կամ չենք ուզում քննարկել, մենք պետք է հասկանանք՝ որտեղի՞ց են էդ հարցերը ծագել, որտեղի՞ց են ծագել էդ անկլավները, գիտենք՝ էդ պնդումն իրավական հիմք ունի, թե չունի, գիտենք նաեւ՝ Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում կան դեպքեր, որ անկլավները փոխանակվել են այն տրամաբանությամբ, որ դրանք մնացել են այն երկրի սահմաններում, որոնցով պարփակված են: Բայց դրանից առաջ իրավական հիմքերը պետք է հասկանանք՝ էդ անկլավները քարտեզների վրա նկարված ե՞ն, թե՞ իրավական հիմք կա: Այս հարցերը պետք է լրջորեն դիտարկվեն, եւ մենք դա արել ենք, ուղղակի քաղաքական որեւէ ճնշման տակ չենք ուզում Հայաստանի համար կարևոր խաղաքարտեր բացել»,- ասաց Փաշինյանը՝ ըստ էության հող նախապատրաստելով դրանցից հրաժարվելու: Հարցին՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շրջանակում որեւէ հարցի լուծման դեպքում ՀՀ-ի համար կարո՞ղ է ընդունելի լինել Երեւան-Գորիս ճանապարհի Տիգրանաշենի հատվածի եւ Երեւան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը, Փաշինյանը հստակ չպատասխանեց: «Մենք հստակ՝ միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ ՀՀ սահմանը որտեղով է անցնում: Հենց դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմայի բանակցությունն ինչո՞վ է կարեւոր՝ երկրները, երբեմն, փոխադարձ ընդունելի համաձայնությունների են գալիս արդյունքում: Ընդհանուր առմամբ, մենք ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք, կան խնդիրներ, որոնք, ցավոք, չենք հասցրել լուծել, բայց ինչ-որ առումով հասցրել ենք լուծել եւ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում կլուծենք»,- հայտարարեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստեց նաեւ Սյունիքը հանձնելու համար,ասաց՝ «Սյունիքում բնակչության թիվը անկում ա ապրել, իսկ մենք կուրծք ենք ծեծում Սյունիքի համար, կենացներ խմում», կասկած չկա, որ սա արվում է նրա համար, որ վաղը հանձնելուց հետո հայտարարի Սյունիքի բլոկադայի մեջ հայտնված գյուղերն էլ են դժգույն ու դժբախտ։

Ապա մուննաթ է գալիս միջազգային հանրության վրա՝ ասելով՝ պետք է հասկանանք՝ նոր աշխարհակարգ է՞ գործում, որտեղ ով «որտեղ ուզի, կանգնի»։
«Ալիեւն ասում է՝ որտեղ ուզենք, այնտեղ էլ՝ կկանգնենք: Եթե Ադրբեջանը նման հռետորաբանություն է կիրառում մի հարեւանի նկատմամբ, սա նշանակում է, որ իր բոլոր հարեւաններին հայտարարում է, որ ուր ուզի՝ կկանգնի՞, կամ սա նշանակում է միջազգային իրավունքի նոր էջ է՞ բացվում եւ ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային փաստաթղթերը գոյություն չունե՞ն, ով որտեղ ուզի կկրակի՞, կներխուժի, կսպանի՞: Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա, վարձկանների ներգրավումը դառնում է նոր իրավու՞նք»,- հայտարարել է Փաշինյանը: Առնվազն անմեղսունակ է պետք լինել՝ հույսը միջազգային հանրության վրա դնելու համար։ Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը հաշվի չի նստում արկածախնդիր ու բախտախնդիր ղեկավարների հետ, հաշվի չի նստելու նաեւ հիմա։
Դա հասկանում է նաեւ Փաշինյանը, պատահական չէ, որ ասուլիսի սկզբից մինչեւ վերջ պարբերաբար խոսում էր «հարկադրանքի» մասին ու հուսահատ ճչում, որ հարկադրաբար ոչինչ չեն անելու։

Իսկ որոշ տողատակերով էլ խոստովանում, որ Ալիեւն ինչ ուզի, ինքը տալու է, որ պատերազմ չլինի.«Ասում են՝ չտաք Զանգեզուրի միջանցք ուժով ենք բացելու...քանի որ կարան ուժով բացեն, եկեք ուղղակի համակերպվենք՝ տանք»։ Կամ՝ «Մենք էսօր պիտի ասենք՝ ժողովուրդ ջան, եկեք միջանցքը տանք: Մենք էսօր էլ պիտի ասենք, որ մենք պետք է հրաժարվենք (պայքարից)… չենք ասում... չենք կարող ասել...»։«Բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք, մենք պետք է հրաժարվենք պետություն լինելուց: Ու հիմա կարող է պարզվել, որ մենք մեր պետությանը մեր անկախությանը, ինքնիշխանությանը լուրջ ենք վերաբերվել ու վերաբերվում... »։

Անի Սահակյան

դիտվել է 4043 անգամ
Լրահոս
Թրամփը հույս է հայտնել շատ արագ ավարտել Ուկրաինայում հակամարտությունը Երկրաշարժ՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Տավուշի մարզում Սա Ադրբեջանի Հանրապետության ՀԵՐՈՍ է. Արգամ Պողոսյան ԱՄՆ դեսպանը վիրավորել է լիբանանցի լրագրողներին՝ նրանց կոչ անելով իրենց «անասունի պես չպահել» Եհովայի վկայի հետ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ, ողբերգությամբ, կամ էլ դառնում ես այդ աղանդից. Հայր Զաքարիա Հայ հասարակությունը պետք է բացատրություններ պահանջի Բաքվից հնչող «միջանցքային» հայտարարության ֆոնին․ Սուրեն Սուրենյանց 907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է. Բայրամով Արեգակի վրա գրանցվել է վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ ամենամեծ բռնկումը Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից, նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին․ Բայրամով Սամվել Կարապետյանի ընտանիքը նոր կուսակցություն է ձևավորում. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» Արսեն Թորոսյանի ընկերը «Մենք»-ի գաղափարով ծաղրում է Փաշինյանին. մի կոլխոզ չի կառավարել. «Ժողովուրդ» ՍԴ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Ադրբեջանում ծնված Հարությունյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն արշավում են Սյունիքի մարզպետի դեմ․ «Հրապարակ» Փաշինյանը «բոլոլա» է սարքել իրեն չեստ չտալու համար․ «Հրապարակ» Ինչ է պլանավորել ընդդիմությունը․ «Հրապարակ» «Դավաճանածների հետ խոսելու չունեմ». ի՞նչ է փոխանցել Փաշինյանը նախկին քաղաքապետին. «Իրավունք» ՀՅԴ-ն կտարանջատվի՞ Ռոբերտ Քոչարյանից․ «Իրավունք» Ես պետականամետ մարդ եմ․ «Հրապարակ» «Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. «Իրավունք» ՀՅԴ-ում ներքին պայթյունավտանգ իրավիճակ է․ «Իրավունք» Հրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. կան վիրшվորներ Իսրայելը Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննություն է անցկացրել Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք Խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից խթան է հանդիսացել «խաղաղության գործընթացին»․ Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am