ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի է ենթարկել սեփական մորը
ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպության անդամներից մեկը Սիրիայի Ռաքքա քաղաքում մահապատժի է ենթարկել սեփական մորը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խմբին: Պատճառը 40-ամյա կնոջ փորձերն էին որդուն համոզելու՝ լքել ԴԱԻՇ-ի շարքերը: ԴԱԻՇ-ի որոշմամբ՝ հունվարի 6-ին որդին հրապարակավ մորը մահապատժի է ենթարկել փոստային բաժանմունքի մոտ, որտեղ նա աշխատում էր:
