Հայաստանը հատո՞ւկ հանձնեց Ղարաբաղը․ ռուս լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

Комсомольская правда-ի հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինը իր աչքով է տեսել՝ ինչ է կատարվում ներկայումս Հայաստանում և Ղարաբաղում: ՀՀ-ում գտնվելու օրերին նա նաև զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք ստորև:

Ստեշինը նշում է, որ շատ են խոսում այն մասին, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ միտումնավոր են հանձնել Ղարաբաղը:

Ես դես ու դեն չընկա փաշինյանական հավատարարիմ պատգամավորի հետ զրույցում և միանագամից հարցրեցի.

- Հայաստանը հատո՞ւկ հանձնեց Ղարաբաղը, որպեսզի կարողանա ռուսական աշխարհաքաղաքական վեկտորը շրջել դեպի արևմուտք:

Հարցազրույցը վերածվեց վիճաբանության։ Ալեն Ռոբերտովիչը փոքր-ինչ տաքացավ:

- Իսկ հայ հասարակությունն այն գիտակցությունը ունի, որ հենց Ռուսաստանն է հանձնել է Ղարաբաղը։ Եվ հետո, ինչո՞ւ եք մտածում, որ ինչ-որ մեկը Ղարաբաղը հանձնել է։ Դուք դրանով վիրավորում եք հայ ժողովրդին և նրա համար արյուն թափողներին։ Եթե ցանկանային հանձնել, կային մի քանի տարբերակներ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկները։

Բայց ես թույլ չտվեցի անցնել Ռուսաստանի վրա մեղքը բարդելու հավերժական սովորությանը:

- Իսկ ի՞նչ եք արել Ղարաբաղը փրկելու համար: Մեկ տարի առաջ ես ներկա էի Դոնբասի կամավորների միության համագումարին։ Մի քանի հազար մարդ պատրաստ էր գալ ձեզ օգնության, սակայն այդ պահին Հայաստանը ընդունեց «վարձկանների» մասին օրենքը, ինչի մասին կամավորներին զգուշացրել են։ Այսինքն՝ դուք գիտակցաբար փակել եք Հայաստանի համար արյուն թափելու պատրաստ մարդկանց հոսքը։

- Մենք խնդիր չունեինք մարդկանց թվի հետ կապված։

Երբ ես կրկնեցի փոխխոսնակի այս արտահայտությունը երկու ղարաբաղյան պատերազմների վետերանի մոտ, նա ցնցվեց, այնուհետև պատմեց.

- Ես Շուշիի բարձունքում մենակ էի։ Զանգում եմ գումարտակի շտաբ, այնտեղ ևս մեկ մարդ է: Ես ասում եմ նրան, որպեսզի գա ինձ մոտ,քանի որ ինձ մոտ երեք գնդացիր է, իսկ նա ասում է, որ կապի մեջ մնա, հետո ինքն էլ է անհետանում… Ես այցելել եմ որդուս առաջնագծում… Մեկ ամսվա զորակոչիկներ էին…

Ըստ էության, Ալեն Ռոբերտովիչը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչո՞ւ է այդքան տգեղ ու խայտառակ ընթացք ունեցավ Ղարաբաղի հետ տեղի ունեցածը։ Ինչո՞ւ, օրինակ, չի անցկացվել այդ պարտության խորհրդարանական հետաքննություն։ Սակայն հարցազրույցի ըթնացքում մոտ 5 անգամ փոխխոսնակը հասցրեց մեղադրել Ռուսաստանին: Ես սա նշեցի ուղղակի… Որոշ բաներ հասկանալու համար:

Աղբյուր՝ Yerevan.Today.am

 

դիտվել է 8439 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am