Արաբական երկրները ստացել են Կատարի պատասխանն իրենց ներկայացրած վերջնագրին
Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են Կատարի պատասխանը ներկայացված վերջնագրին,հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Արաբական երկրները հայտնել են, որ պատասխանը կհրապարակեն իր ժամանակին: Նախորդ շաբաթ լրացել էր հավելյալ 48 ժամը, որն այդ երկրները որպես վերջնաժամկետ ներկայացրել էին Կատարին իրենց պահանջները կատարելու համար: Դոհան ներկայացված պահանջներն անիրական էր անվանել: «Այնտեղ խոսք է գնում ոչ թե ահաբեկչության, այլ ԶԼՄ-ների անկախության սահմանափակման, ինքնիշխանության խախտման և ներքին գործերին միջամտության մասին»,- նշել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բեն Աբդել Ռահման ալ- Տանին:
