Ի՞նչ իշխանություն․ իշխանությունը հոտած,նեխած գցած է փողոցում․ Սերժ Սրապիոնյան (video)

Երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ երիտասարդ գրող Վաչագան Մանուկյանին նվիրված հուշ-ցերեկույթ, գրքերի շնորհանդես։

Գրող Խաչիկ Մանուկյանը, ով Վաչագանի հայրն է, որդու մահից հետո անցել է այն դժոխքի ճամփով, որով որդին է անցել պատերազմի օրերին՝ հավաքագրելով որդու մասին հուշերը բոլոր նրանցից, ովքեր հասցրել են ճանաչել Վաչագանին պատերազմի օրերին։

«Պինդ մնացեք, իմ լույս ճրագներ». սա երիտասարդ գրող Վաչագան Մանուկյանի վերջին գրառումն է եղել։

Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում։

Հուշ-ցերեկույթին ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, Վաչագանի գրչի երկրպագուներ, պարզապես մարդիկ, ովքեր Վաչագանին չէին ճանաչում ու եկել էին ծանոթանալու նրա պատկերացումներին։

«Այս տղան քեզ գերազանցելու է. ինքը կմնա գրականության մեջ, դու կմնաս, որպես ուղեկից գրող, որովհետեւ, առաջին աստիճանը Վաչագանն է»,- Խաչիկ Մանուկյանին, կես կատակ-կես լուրջ, ասել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը, երբ առաջին անգամ ծանոթացել է Վաչագանի ստեղծագործություններին:

Գրականագետը հավատում է Վաչագանի անմահությանը․ «Նա չհասցրեց դասական դառնալ՝ զուտ կյանքի իմաստով, բայց նա դասական կարող է դառնալ իր գրական դասերի իմաստով՝ հաջորդ սերնդի, անկախության սերնդի համար, որն ապրել է անկախ երկրում: Նրանք պետք է տեսնեն, որ իրենց պոետների կյանքն ինքազոհմամբ է ընդհատվել: Ես հավատում եմ Վաչագանի անմահությանը»,- ասում է Սերժ Սրապիոնյանը:

Մենք հիմա արդեն խաղաղության դարաշրջանում ենք եւ մեզ ոչ ոք հաշվի չի առնում»,-ասում է գրականագետը՝ նկատելով, որ սա է պետություն չունենալու ամենալավ ցուցիչը: «Իսկ հաշվի չեն առնում մեռելներին եւ բոլոր նրանց, ովքեր այդ խաղաղության ջատագովներն են: Երկու տարբեր երկրների ղեկավարներ նստած՝ գծում են մեր երկրի սահմանները, մենք ա՞յդ խաղաղությունն ենք երազում». գրականագետի հարցը հռետորական է, բայց եթե թուրքի ձեռամբ խաղաղության մեջ պետք է ապրենք՝ ինքը Բակունցի լեզվով է պատասխանում. «Շնորհակալ եմ, ինձ այդ ցեղից չեմ համարում: Ես ուզում եմ պայքարի դարաշրջանում լինել, բայց իմ երկիրը մնա, քան խաղաղության դարաշրջանում լինեմ եւ իմ պապերի գերեզմանների տեղը չիմանամ»: Եթե պայքարողներին ռեւանշիստներ են անվանում, ապա ինքն էլ է ռեւանշիստ, բայց մի բան չի հասկանում՝ ի՞նչ են այդ ռեւանշիստներն ուզում. այն իշխանությո՞ւնը, որը «փտած դիակի նման ընկած է գետնին» եւ ոչ ոք չի ցանկանում վերցնել, քանի որ հոտն իրեն է կպնելու:

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

դիտվել է 1779 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am