«Փաստը» գրում է. «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված տարբեր պատճառներ են այս օրերին շրջանառվում: Այս առումով թերթին նոր ուշագրավ տեղեկություններ են հասել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում պատճառները մի քանիսն են եղել, իսկ «կուլմինացիան» դարձել է Փաշինյանին հայտնի դարձած մի տեղեկություն: Մասնավորաբար, ըստ այդ աղբյուրների, Փաշինյանին զեկուցել են, որ Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, Փաշինյանը Կարապետյանին հորդորել է լուռումունջ հրաժարականի դիմում գրել, ինչը և արվել է:
Ցավոք, երեկ ողջ օրվա ընթացքում մեր բոլոր ջանքերը՝ կապ հաստատել Արշակ Կարապետյանի հետ և ճշտել տեղեկության իսկությունը, անհաջողության դատապարտվեցին: Թերթը նախատեսում է գրավոր հարցում ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայություններ՝ ճշտելու, թե որքանով են համապատասխանում տեղեկությունները, թե Կարապետյանը նաև ՌԴ անձնագիր ունի: Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակենք»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը