«Ոչ ոք չի կարող հստակ իմանալ, թե ինչ կա Նիկոլ Փաշինյանի մտքին և ում հետ է նա համակարգում իր գործողությունները». Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

–Դուք հետևում եք ռեգիոնում տիրող իրավիճակին և գիտեք՝ նոյեմբերի 16-ին տեղային ծանր մարտեր բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանին, երկու կողմն էլ կորուստներ ունի: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա:

–Հայկական կողմը նախկինի նման կարծում է, որ կրակահերթերը սկսել է ադրբեջանական կողմը: Ադրբեջանն իրավիճակն այլ կերպ է տեսնում, ուղիղ հակադիր լույսի ներքո: Այսինքն, կողմերի նման արձագանքում չկա որևէ սենսացիա, այսպես էր մշտապես նաև նախկինում: Բայց եթե նախկինում ամեն ինչում կարելի էր մեղադրել վերահսկման գործում գլխավոր պատասխանատուին՝ ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա ներկայումս իրադարձությունների որակման ողջ բեռը, ցավոք, ավտոմատ կերպով ընկնում է ռուս խաղաղապահների և ընդհանուր առմամբ Մոսկվայի վրա:

Մոսկվան, բնականաբար, չի կարող մեղադրել ոչ մեկ, ոչ մյուս կողմին, ուստի հետզհետե նմանվում է ԵԱՀԿ ՄԽ-ին: Եվ հենց այդ հիմնավորմամբ նրան խաղաղապահության 5-ամյա ժամկետի ավարտից հետո կարող են ներկայացվել լուրջ դժգոհություններ: Նույնը եղավ նաև ԵԱՀԿ ՄԽ-ի հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա նա աշխատում է բացարձակապես նույն սխեմայով, նույն ոճով, պրակտիկորեն նույն ոգով, ինչ նախկինում, այստեղ էլ սենսացիաներ չկան: Ադրբեջանի գրպանում «նոյեմբերյան» եռակողմ հայտարարություններն են, որոնցում հստակորեն ասվում է տարածաշրջանային կապուղիների բացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ երկրի երկու հատվածները միմյանց կապող: Եթե հայկական կողմն ունի դժգոհություններ Իրանի սահմանի երկայնքով անցնող Զանգեզուրի միջանցքի երթուղու հարցում, ապա, լավ, այդ դեպքում Ադրբեջանը կարող է այն ճեղքել Սյունիքի ուղիղ կենտրոնից:

Գլխավորը, ինչպես արդեն ասացի, այն է, որ ադրբեջանական կողմը կարծում է՝ դրա համար ունի լիարժեք օրինական իրավունք: Առավել ևս, որ Մոսկվայից դժգոհություններ առանձնապես չեն լսվում: Եվ եթե չհաջողվի միջանցք դնել խաղաղ ճանապարհով, այդ դեպքում ստիպված կլինեն դա անել տեղային ռազմական բախումների ճանապարհով, հատկապես, երբ սահմանների հստակ ոչ մի քարտեզ դեռ չկա:

–Հայաստանում ակտիվորեն քննարկվում է հետևյալ հարցը՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, ՌԴ ռազմավարական գործընկեր, ավելին՝ ՌԴ-ն հետպատերազմյան եռակողմ հայտարարությունների ու հրադադարի երաշխավորն է, ՀՀ-ում կա ռուսական ռազմաբազա, Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտ, իսկ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, Ռուսաստանը նույնիսկ հասցեական որևէ հայտարարություն չի անում, չի աջակցում Հայաստանին և նույնիսկ չի փորձում «ֆեյս սեյվինգ» ապահովել Հայաստանի հասարակության համար, ոչ՝ իշխանության: Եթե մենք նախկինում դա տեսնում էինք Ղարաբաղյան գոտում, ինչ-որ կերպ հասկանում էինք, կար հստակ պատճառաբանություն, սակայն այստեղ խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է: Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը:

–Սա արդեն հարց է ինքնին ՀԱՊԿ-ի մասով: Այն պահը, երբ խնդիրը կարելի էր դասել մաքուր ղարաբաղյան իրադարձությունների շարքին, որոնք ՌԴ պատասխանատվության գոտում չեն, վաղուց անցել է: Եվ ներկայումս խոսքը «Փաշինյանի խելագարության» մասին չէ, ումից իբրև թե նախկինի նման «ինչ-որ մեկը ցանկանում է վրեժ լուծել», այլ մեր ընդհանուր տարածությունում գլխավոր ռազմաքաղաքական կազմակերպության հեղինակության ու իմիջի մասին է: Սրանք անհամեմատելի մեծություններ են, և բոլոր սահմանները վաղուց հատվել են: Եվ եթե ՀԱՊԿ-ի ներսում, բացի մի շարք ռազմական չինովնիկներից, կա թեկուզ մեկ քաղաքական գործիչ, նա դա հստակորեն պետք է հասկանա:

Այս իրավիճակում հակացուցված է խնդիրը վերագրել նրան, որ, իբրև թե, պաշտոնական գրություն Երևանից Գլխավոր շտաբ չի եղել, որն էլ իր հերթին, այսպես ասած, չի համապատասխանում ՀԱՊԿ-ի շտաբի գեղագրության ու ուղղագրության կանոններին: Սա ճիշտ պարզագույն, գունավորված խոշորացույցով դաշտային հեռադիտակի օրինակն է, ինչպես 100 տարի առաջ Քաղաքացիական պատերազմի շրջանում, որով նայում էին, թե ինչ է կատարվում «Հարավային ճակատում»: Այո, ցավոք, Ռուսաստանը հիմա ավելի ու ավելի շատ ապագա ճակատների սաղմեր ունի, այդ թվում՝ «բելառուսականը»։ Եվ սա Հայաստանի խնդրի հետ համեմատելի չէ:

Այնուամենայնիվ հայերի փոխարեն՝ ես չէի շտապի մեղադրել Ռուսաստանին «դավաճանության», «թուրքերի հետ դավադրության» և նման այլ երևույթների մեջ: ՌԴ խնդիրները շատ ավելի խորն ու բարդ են, դրանք գալիս են ամենաքիչը 2014 թվականից, և պետք չէ, որ Հայաստանն արագացնի դրանց ընթացքը:

–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների քայլերը: Դրանք համաձայնեցված են Մոսկվայի՞, թե՞ Արևմուտքի հետ:

–Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ անէության մեջ են գտնվում՝ չիմանալով՝ կոնկրետ ինչ անել։ Եվ հատկապես՝ կարելի՞ է արդյոք խփել Ադրբեջանի ուղղությամբ՝ նույնիսկ կուրորեն, իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով: Երևանն ակնհայտորեն վախենում է նման բան անել նույնիսկ առանց Ռուսաստանի հետ որևէ կապի, և մյուս կողմում դա հիանալիորեն զգում են:

Այլ հարց է՝ դա ինքնին Նիկոլ Փաշինյանի գործողությունների ռազմավարությո՞ւնն է, թե՞ ոչ: Ոչ ոք չի կարող հստակ իմանալ, թե ինչ կա նրա մտքին և ում հետ է նա համակարգում իր գործողություններն իրականում և ոչ ֆորմալ, ինչպես Մոսկվայի հետ:

Միգուցե այս չլուծված խնդրի, ռազմական գաղտնիքի օգուտը հենց ամբողջ Հարավային Կովկասն ամբողջությամբ ոչնչացնելն ու ապակայունացնելն է։ Եվ եթե դա այդպես է, ապա կարելի է փաստել՝ նայելով ռեգիոնին՝ այո, դա հաջողվում է, հենց դա էլ ամենալավն է ստացվում: Իսկ եթե հաջողվի ներքաշել պատերազմում Ռուսաստանին, ապա դա կլինի ընդհանրապես «լավ»: Այս ֆոնին որևէ տարբերություն չկա, թե ով, օրինակ, կղեկավարի ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ թող այնտեղ նախարարները փոխվեն թեկուզ ամեն օր: Չէ՞ որ նման շարունակական ռոտացիան հիանալիորեն ազդում է համընդհանուր քաոսի հաստատման վրա։

Արևմուտքը՝ ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն, պարզապես կողքից հետևում են տեղի ունեցողին: Պատերազմը, նրանց տեսանկյունից, լավ ու երկարատև է բռնկված, ուստի պարտերից հետևելը դեռ ամենալավ արձագանքն է: Իսկ երբ կարիք լինի, նրանք ամեն բան կուղղեն, կողքից ծուռ վառելափայտ գցելով և ցանկացած պահի պաշտոնական Երևանի հետ ուղիղ հարաբերությունների մեջ կմտնեն:

դիտվել է 1173 անգամ
Լրահոս
ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ռազմական սադրանքների․ իսկ ի՞նչ է անում ցիլոն, ճիշտ է, նարդի է խաղում Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար Տարօրինակ լռություն են պահպանում Ադրբեջանը և Թուրքիան. Վարուժան Գեղամյան Պենտագոնն իր փակ ցանցում կօգտագործի OpenAI-ի արհեստական ​​բանականության մոդելները Իսրայելական բանակը 70 000 պահեստազորայինի կզորակոչի Իրանի հետ հակամարտության պատճառով Ի՞նչ պետք է իմանա հայ ուղևորը՝ Մերձավոր Արևելքում արտակարգ իրավիճակի ֆոնին. Հակոբ Ճաղարյանի ուղեցույցը Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ Լավրովին Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Ի՞նչ կանեին մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության իրական, ադեկվատ պատասխանատուները այս պահին Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա. քաղաքագետ Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Իսրայելում փակվել է Բեն Գուրիոն օդանավակայանը. Lufthansa-ն դադարեցրել է բոլոր թռիչքները ՌԴ-ն պատրաստ է նպաստել խաղաղ լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Շիզիկների կազմակերպած շոուներից շեղվեք, մեծ կռիվ է սկսվում տարածաշրջանում․ Արեն Ապիկյան Հերթական հաղթանակը․ «Յանդեքս»-ը մի շարք խնդիրների լուծում կտա․ Մեսրոպ Մանուկյան «Խաղաղության» և անվտանգության անպատասխանատվություն․ Գեղամ Մանուկյան Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ՀՀ ԱԳՆ Սա մեզ պարտադրված հայրենասիրական պատերազմ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում են․ Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am