Անդրանիկ Քոչարյանը Գուրգեն Արսենյանի հարցով շտապել է Նիկոլ Փաշինյանի մոտ

Գուրգեն Արսենյանը, որը բիզնեսմեն է եւ միաժամանակ գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը, իսկ խորհրդարանական վերջին ընտրություններին ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, օրերս հանդես եկավ այնպիսի պահվածքով, որը ստիպում է հիշել Գուրգեն Արսենյանի գործունեության որոշ փուլեր եւ նրա արած մի շարք հայտարարություններ:
Այսպիսով՝ նրա ղեկավարած ՄԱԿ կուսակցությունը հիմնադրվել է 2002-ին: Մեկ տարի անց՝ 2003-ի խորհրդարանական ընտրություններում շատերի համար անակնկալ ձեւով նորահայտ ուժը հաղթահարեց անցողիկ շեմը եւ խորհրդարանում ունեցավ վեց պատգամավոր: Նման թռիչքաձեւ առաջընթացը պայմանավորված էր իշխանության, այն ժամանակ պետության ղեկին գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ լավ հարաբերություններով եւ Արսենյանի կիրառած նոր «ընտրատեխնոլոգիաներով»՝ ոմանք Արսենյանին համարում են ընտրակաշառքի կնքահայրը. մամուլը բազմաթիվ անդրադարձեր է կատարել, թե ինչպես առաջին անգամ 2003-ին Արսենյանի կողմից Մասիսում 5-10 հազար դրամ ընտրակաշառք բաժանվեց, եւ անհայտ կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում կամ ինչպես մամուլն է ձեւակերպել՝ Արսենյանը հիմք դրեց կանխիկ փողով ձայն գնելու «կուլտուրային»:
Իսկ հաջորդ՝ 2007-ի ընտրություններում ՄԱԿ-ը չհաղթահարեց շեմը եւ դուրս մնաց ԱԺ-ից: 2012-ին կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը իր գլխավերեւում ապահով տանիք ընտրեց Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր դարձավ ԲՀԿ համամասնական ցուցակով:
2017-ին, երբ Ծառուկյանն էլ հրաժարվեց այս հախուռն քաղաքական գործչից, Արսենյանը
սկսեց Սերժ Սարգսյանի ծառան դառնա. Սա մի մարդ է, որը բոլոր ժամանակներում տիրոջ՝ քաղաքական տանիքի կարիք ունի: Մինչ բոլորը դեմ էին ու մերժում էին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ առաջադրմանը՝ արդեն վարչապետի պաշտոնում, մերժում էին այդ նպատակով նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, Գուրգեն Արսենյանը շտապեց բռնել Սարգսյանի ձեռքը եւ 45 աստիճանի անկյան տակ խոնարհվել նրա առջեւ, իսկ այդ երանելի կարգավիճակի համար մամուլը գրում էր, որ սույն հզոր գործիչը գիշերներն անց էր կացնում նախագահականի պատերի տակ նման շնորհի արժանանալու խնդրանքով: Կզելու կամ խոնարհվելու արդյունքում նա հաջողացրեց պահել իր ծխախոտի բիզնեսը եւ այլ բիզնեսներ, եւ ավելի չաղացավ ու բարգավաճեց:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Փաշինյանը քաղաքական դաշտում մնաց միայնակ, սկսեց պեղել-գտնել ու իր շուրջը համախմբել մանր-մունր, մոռացված մարդ-կուսակցությունների առաջնորդներին: Գուրգեն Արսենյանը բաց չթողեց այդ «պատմական» շանսը, դուրս եկավ քաղաքական աղբանոցից ու սկսեց տարբեր հարթակներում գովել Նիկոլ Փաշինյանին, պատերազմում պարտության պատճառը համարեց 1998-ից իրականացված պետական քաղաքականության ֆիասկոն:

Միացավ փաշինյանական՝ թշնամու հետ խաղաղության, բարիդրացիական հարաբերություններ, «ապահով ու անվտանգ» Հայաստան ունենալու քարոզչությանը: Ապա ընդդիմադիր «17+»-ի քայլերը գնահատեց որպես քաղաքական դիսկուրսից զուրկ ռեւանշիստական քայլ: Փաշինյանին համարեց պետական գործիչ, որի անունը 2018-ին, ըստ Արսենյանի, գրվեց ոսկե տառերով: Արսենյանն իր հարցազրույցներից մեկում նաեւ մեղադրեց Օնիկ Գասպարյանին՝ «Ադրբեջանի նկատմամբ» հունիսյան ռազմական բախման համար՝ մոռանալով, որ այդ ժամանակ հայկական բանակը նախահարձակ չի եղել, այլ ինքնապաշտպանվել է, պարտություն չի կրել եւ հաջողությամբ իրականացրել է իր առջեւ դրված խնդիրը, ինչն էլ փառաբանում էր Նիկոլ Փաշինյանը՝ աջուձախ մեդալներ ու պարգեւներ շնորհելով եւ այն հերոսամարտ կոչելով: Արսենյանը մեղադրում է նախկիններին՝ իշխանության գալու փորձերի համար, կարծես թե ինքը նախկին չէ։ «Հայ ժողովուրդը իրենց ցախավելով դուրս է շպրտել, բայց իրենք փորձում են լուսամուտից ներս մտնել»,- հարցազրույցներից մեկում ասում էր նա:
Մեկ ուրիշում էլ ճղճղում իրեն, թե 2008թ. մարտի մեկը պետության կողմից իր իրավասությունները գերազանցող, Հայաստանի քաղաքացիների բողոքի իրավունքը արհամարհող, չընդունող, ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վրա թքած ունենալով՝ բացառիկ ցինիկ դրսեւորում էր:
Եթե նման հայտարարություն աներ մեկ այլ գործիչ, ապա մենք նորմալ կվերաբերվեինք՝ հարգելով նրա տեսակետն ու կարծիքը, բայց երբ նման մտքի հեղինակը Գուրգեն Արսենյանն է, որը 2004թ. ապրիլին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանից շնորհակալություն էր հայտնում ընդդիմության հանրահավաքը ցրելու համար, նա պնդում էր, թե ոստիկանների հետ բախումների արդյունքում փողոցում ոչ թե արյան, այլ ճաշի հետքեր են, ապա ամեն բան իր տեղն է ընկնում:
Լսելով Գուրգեն Արսենյանին հասկանում ես, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրներից մեկը հենց այս տեսակն է, որը հանուն նեղ անձնական նպատակի եւ շահի պատրաստ է ամեն գնով քծնել իշխանություններին:Չնայած դրան, եւ Արսենյանի հույսերին, որ ինքը կարող է ՔՊ-ում Խաչատուր Սուքիասյանի արտոնյալ կարգավիճակն ունենալ, Փաշինյանը նրան գցել է շարքայինների էշելոն :

Իսկ օրերս էլ խորհրդարանում բառի բուն իմաստով պատերազմել մեր գործընկերուհու՝ «Հրապարակի» լրագրողի հետ իրեն ընտրակաշառքի հիմնադիր անվանելու համար, ապա անցել է բանականության սահմանները եւ նրան անվանել անդաստիարակ: Այս առիթով էլ ճիշտ կլինի թերթել Արեսենյանի զավակների վերաբերյալ մամուլի հրապարակումները եւ պարզ կդառնա, թե ունի արդյոք այս մարդն առհասարակ որեւէ մեկին դաստիարակության դասեր տալու իրավունք:
Ընդամենը մեկ տարի առաջ էր՝ 2020-ի սեպտեմբերին, որ Գուրգեն Արսենյանի հանրահայտ փոքր որդին՝ Արսենյան Գուրգենը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, ձերբակալվեց՝ավազակային հարձակման մեղադրանքով։ Հարձակման ենթարկված անձը Արսենյանների տան 60-անց աշխատակիցն էր, կրտսեր Գուրգեն Արսենյանը սառը զենքի սպառնալիքով կողոպտել էր աշխատակցին, կողոպուտը եղել էր ընդամենը 20 հազար դրամ, վերջինն էլ հաղորդում էր ներկայացրել։ Արսենյանի որդին դեռ անցած տարվա սկզբին էր դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա երիտասարդը մեղադրվում էր Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության համար:
Ահա, այսպիսի զավակի հայրը ուրիշին անվանում է անդաստիարակ: Նման անբարտավանություն նույնիսկ ՔՊ-ի ամենանողկալի, ամենացինիկ ու անբռնազբոս Քոչարյան Անդոն չի դրսեւորում լրագրողների հետ հարաբեվելիս: Եւ շատ հավանական է, որ Քոչարյանը Արսենյանի հարցով շտապել է Նիկոլ Փաշինյանի մոտ եւ բողոքել, որ իրեն գերազանցող հայտնվել ՔՊ-ում:

Անի Սահակյան

դիտվել է 7975 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am