«Փաստ» օրաթերթը գրում է. Թերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են: Բանն այն է, որ նա սովոր է ազատ տեղաշարժին, իրեն հաճախ կարելի էր տեսնել Երևանի փողոցներում քայլելիս, իսկ հիմա, կարգավիճակի բերումով, հանդիսանում է հատուկ պահպանվող անձ, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կանոններ և սահմանափակումներ են գործում:
Նրան մշտապես ուղեկցում է անվտանգության 6 աշխատակից, ինչը նյարդայնացնում է Ալեն Սիմոնյանին: Ի դեպ, «հատուկ պահպանումը» առավել խիստ է դարձել Արարատ Միրզոյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո:
Մեր ունեցած տեղեկություններով, Սիմոնյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր տեղաշարժերի ժամանակ այդքան մարդկանց ներկայությանը և ամեն կերպ փորձում է խուսափել նրանցից՝ դրանով, սակայն, անհարմար դրության մեջ դնելով ՊՊԾ աշխատակիցներին, որոնց գործառույթները սահմանված են օրենքով»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը