«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական վերջին օրերի բախումներից ադրբեջանական կողմը տարբեր տելեգրամյան ալիքներով տեսանյութեր է տարածում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հայ զինվորներին գերի վերցնում, ծեծում, նվաստացնում։ Ու դրանից տպավորություն է ստեղծվում, թե մերոնք խեղճ են, կռվել չգիտեն, արագ հանձնվում են, չեն պաշտպանում իրենք իրենց ու իրենց վստահված դիրքերը։ Իհարկե, նման ամոթալի տեսարաններ էլ են լինում, եւ պետք է հասկանալ, թե ինչու են մեր զինվորները հայտնվել նման իրավիճակում, բայց մերոնք նաեւ հերոսական մարտեր են մղել՝ ոչնչացնելով թշնամուն, որը, սակայն, մեր կողմից չի տեսանկարահանվում եւ չի տարածվում։
Մեզ պատմեցին, որ հայկական բանակի զինվորներին արգելված է նկարահանել իրենց ծառայության դրվագներն ու տարածել համացանցում։ Խոսքը մարտական գործողությունների ժամանակ մեր զինվորների մասնակցությամբ հերոսական դրվագների մասին է։ Մինչդեռ ադրբեջանցիներն իրենց արածը, անգամ չարածը կարողանում են նկարել, տարածել, հոգեբանական գրոհ իրականացնել եւ հաղթում են տեղեկատվական պատերազմում։ Մերոնք անգամ օրենք ընդունեցին սահմանին լրագրողական աշխատանքն արգելելու մասին՝ չհասկանալով, որ դա նշանակում է պարտվել տեղեկատվական պատերազմում եւ թշնամուն զիջել»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը