Ընդդիմությունը մոլորված է․ կպայքարեն, երբ երկիր չի լինի՞

Ընդդիմության վերջին օրերի պահվածքն իրավացիորեն զարմանք է հարուցում։ Մինչ երկրում պատերազմական իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում կրկնում է Արցախի սցենարը, ստի, մանիպուլացիայի մարաթոն է սկսված, ունենք նոր զոհեր, նոր տարածքային կորուստներ, նոր գերիներ, իշխանությունը վտանգավոր խաղ է տանում արտաքին կենտրոնների ու դաշնակիցների հետ, ունենք վտանգի տակ դրված պետականություն։ Սակայն խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է հերթական նստաշրջանը ու, ի դեմս Հայաստան դաշինքի, դահլիճ չի վերադառնում նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն է իր շքախմբով այնտեղ ժամանում ու հնարավորություն ստեղծվում պատռել ցեղասպանության դուռը բացած այս ազգադավների դիմակը, ու ցույց տալ դառը եւ վտանգավոր իրականությունը։

Նախ, անհասկանալի է ինքնին բոյկոտը, եթե ՀՀ մոտ 300 հազար քաղաքացի Հայաստան դաշինքին գործուղել է խորհրդարան, որպեսզի իրենց պայքարի արդյունքում այնտեղից եւ ընդհանրապես դուրս շպրտեն իշխանություններին, ավելին, ենթադրվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած բարկիադները հենց խորհրդարանում պետք է ձեւավորվեն, ու հիմա անհասականալի է ընդդիմության բոյկոտի տրամաբանությունը, իշխանությանը դուրս վռնդելու փոխարեն իրենք են դուրս գալիս, ընդ որում՝ դուրս գալով այլընտրանք էլ չեն առաջարկում։ Եթե նիստերը բոյկոտելով պայքարի թատերաբեմը տեղափոխվեր կրկին փողոց, գուցե իամստ ունենար այդ բոյկոտը, բայց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում է, որ ստորագրելու է դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթուղթը, ինչը Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանմամբ կնշանակի Արցախը դնել Ադրբեջանի կազմում, հայրենի ընդդիմությունը շարունակում է բոյկոտը ու որեւէ քայլ, գործողության չի գնում։

Ինչ կարող էր անել, դիցուք, «Հայաստան» դաշինքը։
Առաջին, կարող էր ներկայանալ հարցուպատասխանին եւ ներկայացներ վերջին օրերի խայտառակ սուտը, որն առաջ է տանում իշխանությունը, օրինակ, մի ամբողջ ֆրակցիայի միջոցով Փաշինյանը շանտաժ էր անում ռազմավարական դաշնակցին, ՔՊ-ական պատգամավորները շանտաժ էին անում Ռուսաստանին, մուննաթ գալիս, թե ինչու իրենց փոխարեն չեն հասնում եւ պահում մեր հայրենիքը, քննադատում էին ՀԱՊԿ-ին՝ տեղից չշարժվելու համար, սակայն հետո պարզվեց, որ ՀԱՊԿ-ին պաշտոնապես չեն էլ դիմել։
Ընդդիմությունը, եթե ոչ մի բան էլ չկարողանալ անել, հաստատ կարող էր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերի միջոցով լուսավորել հանրության լայն զանգվածների, եւ ցույց տալ՝ որտեղ է ստում իշխանությունը եւ ինչպես են խաղում պետության ու բոլորիս ճակատագրերի հետ։

Պետք էր կանգնել եւ Նիկոլ Փաշինյանին ուղիղ հարց տալ՝ եթե ինքն ու իր Ալեն Սիմոնյանը կանգնում եւ հայտարարում են, որ Սյունիքում կան ադրբեջանական տարածքներ, այդ դեպքում ինչու են ՀԱՊԿ-ից օգնություն ակնկալում, Ադրբեջանը եկել է իր տարածքներին տեր կանգնելու, դուք ինչու եք տղա կանչում նրա վրա։
Պետք էր կետ առ կետ պայթացնել իշխանական ստերը, ցույց տալ, որ գործ ունեն բախտախնդիր եւ արկածախնդիր տգետների հետ, որոնք ոչինչ չգիտեն Արցախյան կոնֆլիկտի մասին ու այդ տգիտության հետեւանքն էլ եղավ այն, ինչ այսօր ունենք։
Եւ ուրեմն, ում է պետք Հայաստան դաշինքի հերթապահ ասուլիսը եւ ձեր հերթապահ հայտարարությունները։

Գեղամ Մանուկյանն, օրինակ ասում է՝ հայրենիքի հարց է, յուրաքանչյուրս պետք է պայքարի իր տեղում, յուրաքանչյուրը պետք է ոտքի կանգնի։ Իյա՞ իրոք, կասեր դասականը, այո, հայրենիքի պայքար է, բայց 300 հազար քաղաքացի ձեզ մանդատ են տվել ընդդիմության տեղի ու պայքարն առաջնորդելու համար, եթե հրաժարվում եք այդ ամենից, վայր դրեք ձեր մանդատները, տեղը զիջեք ուրիշներին, որոնք կգան ու ժողովրդին ոտքի կհանեն։ Չի կարելի նիկոլավարի ամեն բան բարդել այլոց վրա, պատասխանատվությունը դնել ուրիշների վրա, դուք եք ընտրվել ընդդիմության առաջնորդ, ինքներդ էլ կազմակերպեք երկրի փրկության պայքարը։
Կամ պարոն Աղվան Վարդանյանը հանգստացնում է հանրությանը, թե երբ սրանք հեռանան, ունենաք իրավական պետություն, հնարավորության սահմաններում կվերանայենք Նիկոլի ստորագրած փաստաթղթերը։ Եթե հիմա, երբ հայտարարում է, որ ստորագրելու է կապիտուլացիոն նոր փաստաթուղթ, դուք չեք պայքարում, մարդկանց փողոց չեք հանում, դիմադրության փորձ չի արվում, ինչ երաշխիք, որ վաղը պետություն մնալո՞ւ է, որ դուք էլ գաք ու իրավական հարթության մեջ խնդիրները լուծեք

Անի Սահակյան

դիտվել է 2923 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am