Չէի՞նք ուզում պատերազմ` դե հիմա ստացեք հա՛մ պատերազմը, հա՛մ նվաստացումը։ Ո՞վ էր մեղավոր. Անդրանիկ Միհրանյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին հարց ուղղեցինք՝ հայ հասարակությունը, որին տարիներ շարունակ կերակրել են նրանով, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգային համակարգի միակ երաշխավորն է եւ ռազմավարական գործընկերը, վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո իրավունք ունի՞ նման բան պնդելու, եւ օբյեկտիվ չե՞ն այն դժգոհությունները, որ Ռուսաստանը դավաճանել է մեզ։

«Այ քեզ բան, դուք աննորմալ եք․ եթե մի ազգ իրեն չի պաշտպանում, ինչի՞ պետք է գա ուրիշը պաշտպանի։ Մենք լսում ենք, չէ՞, ծնողներն ասում են. «Մեր էրեխեքը թող չգնան Ղարաբաղ, մեր էրեխեքը չգնան պատերազմ»։ Չէի՞նք ուզում պատերազմ` դե հիմա ստացեք հա՛մ պատերազմը, հա՛մ նվաստացումը։ Ո՞վ էր մեղավոր»,- բարկացավ Միհրանյանը։

Փորձեցինք առարկել, թե 2020-ին ռազմական գործողություններն Արցախի տարածքում էին, հիմա խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է: Այն ժամանակ ՌԴ-ն ասում էր, թե քանի որ Արցախը Հայաստանի կողմից ճանաչված չէ, եւ ինքը պարտավորություններ չունի նրա տարածքի հետ կապված, այժմ Հայաստանի նկատմամբ է ագրեսիան, որը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի դաշնակիցը: Մինչդեռ այսօր հարյուրին հասնող գերեվարվածներ ունենք, զոհեր, վիրավորներ, ռուսները շարունակում են այս ամենը որակել «սահմանային միջադեպ»։

Անդրանիկ Միհրանյան․ «Դա ոչ մի կապ չունի ոչ էդ սուվերեն տարածքի հետ։ Եթե դու քո սուվերեն տարածքում անգամ քեզ չես պաշտպանում, բոլորը թքած ունեն քո վրա։ Եթե կկանգնես, կկռվես, քեզ կպաշտպանեն ու կհարգեն։ Եթե դա չես անում, ուրեմն զիբիլանոց ես, ուրեմն իրավունք չունես պետություն ունենալու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1084 անգամ
Լրահոս
Պատրա՞ստ է Նիկոլը դիմագրավելու այս քաոսային վիճակը. նա տեղյակ էր պատերազմի մասին ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ռազմական սադրանքների․ իսկ ի՞նչ է անում ցիլոն, ճիշտ է, նարդի է խաղում Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար Տարօրինակ լռություն են պահպանում Ադրբեջանը և Թուրքիան. Վարուժան Գեղամյան Պենտագոնն իր փակ ցանցում կօգտագործի OpenAI-ի արհեստական ​​բանականության մոդելները Իսրայելական բանակը 70 000 պահեստազորայինի կզորակոչի Իրանի հետ հակամարտության պատճառով Ի՞նչ պետք է իմանա հայ ուղևորը՝ Մերձավոր Արևելքում արտակարգ իրավիճակի ֆոնին. Հակոբ Ճաղարյանի ուղեցույցը Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ Լավրովին Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Ի՞նչ կանեին մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության իրական, ադեկվատ պատասխանատուները այս պահին Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա. քաղաքագետ Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Իսրայելում փակվել է Բեն Գուրիոն օդանավակայանը. Lufthansa-ն դադարեցրել է բոլոր թռիչքները ՌԴ-ն պատրաստ է նպաստել խաղաղ լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Շիզիկների կազմակերպած շոուներից շեղվեք, մեծ կռիվ է սկսվում տարածաշրջանում․ Արեն Ապիկյան Հերթական հաղթանակը․ «Յանդեքս»-ը մի շարք խնդիրների լուծում կտա․ Մեսրոպ Մանուկյան «Խաղաղության» և անվտանգության անպատասխանատվություն․ Գեղամ Մանուկյան Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ՀՀ ԱԳՆ Սա մեզ պարտադրված հայրենասիրական պատերազմ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am