Նիկոլ Փաշինյանը պատմական սուտ է խոսել․ նրա անունը կմնա թուրքական պատմության դասագրքերում

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ինքը պատրաստ է ստորագրել դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթղթի տակ՝ անկախ նրանից, թե ինչպիսի քննադատության կարժանան։ Ըստ Փաշինյանի՝ այս ընթացքում Ռուսաստանի կողմից 3 անգամ առաջարկվել է փաստաթուղթ, և Հայաստանը երեք անգամն էլ պատրաստ է եղել ստորագրել։ Չի ստորագրել Ադրբեջանը։

«Ինչքան էլ Հայաստանում շատ ծանր քննադատության արժանացա, 2021 թվականի մայիսին եմ հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, ես պատրաստ եմ և պատրաստվում եմ ստորագրել։ Բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո էլ երկու անգամ եղել են առաջարկներ՝ սկսելու, մենք համաձայնել ենք»,- հայտարարել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ Գորիս - Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց այն հատվածը, որ իր անմիջական համաձայնությամբ անցել է Բաքվի տիրապետության տակ, որևէ փաստաթղթով, երբեք չի եղել խորհրդային Հայաստանի տարածքում։ Սա պատմական սուտ է, որը ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը արտասանել է ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Ալիևի շահերն սպասարկող այս ստի համար Փաշինյանի անունը կմնա թուրքական պատմության դասագրքերում։ Ի դեպ, նշված հայտարարությունից րոպեներ անց ադրբեջանական մամուլը հեղեղված էր Նիկոլ Փաշինյանի լուսանկարով, և արդեն հասկանալի է, թե ինչպիսի վերնագրով։

 Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես և նրա ղեկավարած կառավարությունը, մասնավորապես չեն տիրապետում հայ ժողովրդի պատմությանը և միտումնավոր, արդարացնելու համար հողերը հանձնելու սեփական դավաճանական քաղաքականությունը, արել և անում են իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ։ Սա փաստ է։

Հայաստանում, բարեբախտաբար, բացի թուրքական շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանից ու նրա քաղաքական մանկուրտից, կան նաև ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող մարդիկ, որոնց ձայնը, սակայն, այս իշխանությունը չի լսում։ Ահավասիկ՝ «Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ․ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հենրիկ Քոչինյանը պատմել է Գորիս-Կապան ճանապարհի կառուցման մասին։ «1964թ․ Խորհրդային Հայաստանի մինիստրների սովետը՝ կառավարությունը, հոկտեմբերի 16-ին Գորիս-Կապան ճանապարհի կառուցման, շահագործման, պահպանման մասին որոշում է կայացրել։ Դա Գորիս-Կապան այն ճանապարհն է, որն այսօր մասամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և որի վրա Ադրբեջանն անցած շաբաթ անցակետեր է տեղադրել։ Իշխանությունների ներկայացմամբ այդ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Եվ որ դա այդպես է ճանաչվել 2010թ․ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
Մինիստրների սովետը Ադրբեջանի տարածքում ճանապարհ էր կառուցո՞ւմ։ Հարցնում եմ, ինչպե՞ս։ 1964-ից առ այսօր, այդ ճանապարհի նորոգում, լայնացում, սպասարկում, շահագործում և այլն Հայաստանն է կատարել՝ Կապանի և Գորիսի ճանշինների ուժերով»,- ասել է Հենրիկ Քոչինյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման տարիներին այդ ճանապարհն ամբողջությամբ ՀՀ սեփականությունն է եղել։

Նա պնդել է, որ ճանապարհը միշտ եղել է ՀՀ սեփականությունը և այդ մասին կան արխիվային փաստաթղթեր՝ թող վերցնեն նայեն։ Ըստ ամենայնի՝ այն արխիվային կեղծ փաստաթղթերը, որոնք կարող են ապահովել ապացուցողական բազա Փաշինյանի ստերի համար, Բաքվում են նախապատրաստվել և ապա փոխանցվել են Հայաստանի իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանի համար դրանք ավելի վստահելի և արժանահավատ են, քան արխիվային փաստերը, որոնք տարածքի ու ճանապարհի հայկական լինելն են ապացուցում։

Որպես հավելում․ Փաշինյանի հայտարարությունից ժամեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլին  էր հայտարարել , թե այդ տարածքների «ադրբեջանական» լինելու մասին Հայաստանում շատ լավ գիտեն։ Մեսիջն ուղղված էր Փաշինյանին։ Նա հրահանգը կատարել է անթերի։

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 7902 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am