Կոալցիայի օդուժն ԱՄՆ-ի գլխավորությամբ հարված է հասցրել սիրիական գյուղին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Քիշքիշ Զեյանաթ գյուղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշվում է, զոհվել են ինը խաղաղ բնակիչներ, հաղորդել է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ անցյալ շաբաթ կոալիցիայի ինքնաթիռները երեք ավիահարված են հասցրել Ալ Մայադին քաղաքին եւ Աթ Դեբլյան գյուղին, ինչի հետեւանքով զոհվել է 90 խաղաղ բնակիչ:
