«Բարաթը» ցույց տվեք. Հայ-ռուսական դաշտի մոլորված գնդակը

Չնայած գործադրվող ջանքերին լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով պահպանվում է, այսօր Մոսկվայում` ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավոր դարձրեցին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը, հայկական և ադրբեջանական կողմերի միջև լարվածությունը դեռ պահպանվում է», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Սա ՀԱՊԿ-ից հնչած դիրքորոշումն է՝ Հայաստանի տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից դիվանագիտական և ռազմական աջակցություն:

Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում», - նշեց նա:

Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է օգնություն տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով, ավելացրեց Գրիգորյանը. «Բազմաթիվ անգամ ընդհանրապես խոսվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հանդիսանում է կարմիր գիծ Ռուսաստանի Դաշնության համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը: Այս առումով մենք մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի մենք կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Ընդ որում, խոսքը միայն բանակցային մակարդակում օգնության մասին չէ, մանրամասնեց ԱԽ քարտուղարը. «Եթե բանակցային ճանապարհով հնարավոր չի լինում լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»:
Թեև մայիսին ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի տարածք առաջին ներխուժումից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, իսկ վերջինս բավարար ջանքեր չգործադրեց ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ, այնուամենայնիվ շարունակելու են աշխատել նաև ՀԱՊԿ-ի հետ։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական Коммерсант-ին, որում նշել է, որ Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ: Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, նշել է, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Դա ագրեսիայի գործողություն է: 1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նման դեպքերում փոխադարձ օգնել միմյանց: Հենց այդ առնչությամբ էլ դիմել ենք Ռուսաստանին»,- ասել է Գրիգորյանը: Коммерсант-ի ճշտող հարցին, թե հատկապես ինչպիսի՝ ռազմական, թե դիվանագիտական օգնություն է Երևանն առաջնահերթ ակնկալում ռուսական կողմից՝ նա պատասխանել է. «Մենք կողմնակից ենք, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով դա անել հնարավոր չլինի, ապա պետք է խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով»: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմի համար այս հարցում առաջնահերթ են Ռուսաստանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): «Սակայն եթե լուծում չգտնվի, ապա մենք կսկսենք դիտարկել նաև մյուս հնարավորությունները»,- ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հիշեցնենք, իր հերթին արտգործնախարարությունը, նշելով, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների, կոչ է անում միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը «հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի գործողություններին և քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման ուղղությամբ»:

ԱԳՆ-ի գնահատականով` այս վերջին հարձակումը ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ:
Հիմա, պաշտոնական Երևանը հիշատակում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ.-ին կնքված «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագրի» 3-րդ հոդվածի համաձայն` «կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական»:

Նախ, պաշտոնական Երևանը պետք է հստակ հայտարարի՝ գրավոր դիմե՞լ են, թե՞ ոչ Մոսկվային: Մանավանդ, որ Ռուսաստանից 2 օր է, ինչ «անգիր արած» ասում են, Հայաստանը գրավոր չի դիմել...

Հետո, ռազմական օգնությունը կարող է լինել զենք-զինամթերքի հրատապ մատակարարման տեսքով, բայց Մոսկվան ի՞նչ է խոստացել Անկարային ու Բաքվին, որ կզինի՞ Հայաստանին: Իսկ կարո՞ղ է Մոսկվան հրաժարվել «ռազմավարական դաշնակցին» ռազմական օգնություն տրամադրել, դա կնշանակի ի լուր աշխարհի հասկացնել, որ Ռուսաստանը որպես դաշնակից իր պարտավորությունները չի կատարում:

Բայց մենք չգիտենք, թե Փաշինյանի իշխանությունները ինչ են ենթադրում՝ ասելով «ռազմական օգնություն», դա լայն հասկացություն է, գուցե նրանք նկատի ունեն, որ ռուսական զինված ուժերը գալու են, կանգնելու են Սյունիքում, ու Ադրբեջանի ստորաբաժանումների դեմ գործողություններ են սկսելու...

Ըստ ամենայնի, Մոսկվան կսկսի ավելի ինտենսիվ աշխատել Երևանի ու Բաքվի հետ՝ նոր եռակողմ հանդիպում, կամ պայմանավորվածություններ ձեռքբերելու համար:

Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման անցկացումը, այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, սակայն, որ նման բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ է լինելու բոլոր երեք երկրների ղեկավարների համաձայնությունը։ «Կասկած չկա, որ ինչ-որ մի փուլում շփումներ անհրաժեշտ են լինելու։ Բայց որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը», -նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Խոսելով երեկ տեղի ունեցած սահմանային մարտերի մասին՝ Պեսկովը հիշեցրել է, որ դրանց դադարեցման գործում որոշիչ դերակատարություն է ունեցել պաշտոնական Մոսկվան։ «Ակտիվ ջանքեր էր գործադրում նախևառաջ նախագահ Պուտինը։ Երեկ նա զրուցել է Հայաստանի վարչապետի հետ։ Այդ միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կողմերին զսպվածության կոչ անել։ Ռուսական կողմը հետագայում ևս կանի դա»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Նկատենք, որ Բաքվից ու Անկարայից ի դեմս՝ երկու երկրների արտգործնախարարների, այսօր արդեն իսկ հնչում են սադրիչ հայտարարություններ, որոնք հիմք ընդունելով կարելի է ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է նոր, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն՝ Հայաստանին դելիմիտացիայի ու դեմարկացիայի մղելու ճնշմամբ ու «Զանգեզուրի միջանցքի» ապահովման մղումներով:

Իսկ ի՞նչ աշխատանքներ է տանում պաշտոնական Երևանը դիվանագիտական ճակատում՝ նման դեպքերի զարգացման համատեքստում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2633 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am