Հայտնի է հանդիպման օրը
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումըտեղի կունենա հուլիսի 7-ին Համբուրգում Քսանի խմբի գագաթնաժողովի շրջանակներում, ենթադրվում է առանձին զրույցի ձեւաչափով: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դա պլանավորվում է որպես լիարժեք «նստած» հանդիպում»,- պարզաբանել է նա: Քսանի խմբի գագաթնաժողովում շփումները կդառնան Պուտինի եւ Թրամփի առաջին անձնական հանդիպումը:
