Ոստիկանությունն էդքան աղքատ ա՞. «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի աշխատակիցներ

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակից պահանջում են  իրենց 8 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտավորապես 33 մլն դրամ: «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն կարի ֆաբրիկա է, որը կարել է սպորտային հագուստներ: Այնուհետև՝ 1995 թվականից, ընկերությունը պատկանել է Ներքին գործերի նախարարությանը, և այնտեղ կարվել են Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության աշխատակիցների համազգեստներ: Կարի ֆաբրիկան սկսել է սնանկանալ այն բանից հետո, երբ Ոստիկանությունն ընկերության տնօրեն է նշանակել Սամվել Բեկչյանին, ով, աշխատակիցների պնդմամբ, նախկինում եղել է ԿԳԲ-ի աշխատակից: Շուրջ մեկ տարի պաշտոնավարելուց հետո` 2012 թվականին, ընկերությունը սնանկացել է և փակվել: Աշխատակիցները 3 տարի առաջ դիմել են դատարան, որից հետո դատավորը կայացրել է վճիռ, համաձայն որի՝ աշխատակիցներն իրենց գումարը կստանան այն բանից հետո, երբ գույքը կվաճառվի, և պետական վարկերը կմուծվեն, որը կազմում է 53 մլն: Աշխատակիցների պնդմամբ՝ վաճառման ենթական գույք չկա. կտորներ կան, որոնք ցեցը տարած է, ջարդած սեղաններ, շատ հին կարի մեքենաներ: «Ինչի՞ պիտի ես ընկնեմ քուչաները, որ աշխատավարձս ստանամ, ես ողորմություն չեմ ուզում, ես իմ աշխատավարձն եմ ուզում: Բարերար չկա՞, որ Ոստիկանությանը հովանավորի՝ մեր աշխատավարձերը տան: Ոստիկանությունն էդքան աղքատ ա՞», – ասաց նրանցից Սանամ Ավագյանը:   Մեկ այլ աշխատակցի՝ Գոհար Թամամյանի խոսքով՝ աշխատանքի էլ չեն կարողանում ընդունվել. «Թոշակներն էլ Հրանուշ Հակոբյանը դարձրեց 63 տարեկանից, իրեն պետք էր, որ երկար կառչեր իր աթոռից, դե, խեղճ ժողովուրդ, գնա ու մեռի»:  

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am