Թռփոշացած ու «առյուծի սիրտ կերած»

Անցյալ ուրբաթ Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները շատերին են զարմացրել: Նա որպես հայկական դիվանագիտական աշխատանքի պտուղներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, որպես հայկական կողմի համար ձեռնտու մթնոլորտ և որն ըստ Նալբանդյանի` հենց պաշտոնական Երևանի ջանքերով է տեղի ունեցել: Նախ` Նալբանդյանը տեղեկացրել է, որ հնարավոր է, որ հուլիսին տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Այնուհետև ռուսաստանյան «ՌԻԱ»-ն հայտնեց ավելի ճշգրիտ տեղեկություն, թե Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Նշենք, որ վերջին անգամ երկու արտգործնախարարները հանդիպել էին այս տարվա ապրիլի 28-ին Մոսկվայում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ապրիլի 5-ին ՌԴ-ի միջնորդությամբ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի պահպանման՝ զինադադարի պայմանագրի շրջանակներում, ինչպե՞ս սա հասկանաք, երբ ամեն օր սահմանում լարված վիճակ է, ամեն օր ունենք զոհեր, հարցրել են ԱԺ-ում Էդվարդ Նալբանդյանին, որի արձագանքը բավական կոշտ է եղել. «Միանշանակ ասել՝ ապրիլից հետո ինչ է լավ եղել, ինչն է վատ եղել…բա դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ այն որոշումները, որոնք ընդունվեցին՝ լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի համաձայնագրերը եռակողմ, որոնք կնքվել էին անժամկետ Ադրբեջանի, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, պետք է անխտիր իրականացվեն: Եռանախագահող երկրները ի՞նչ ասացին՝ ոչ միայն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ասում էին՝ հասցեական չէին հայտարարությունները, բա ո՞ւմ էին ուղղված, մենք էինք ասում, ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը, որ պետք է անժամկետ հրադադարի համաձայնագրերը անխտիր կատարվեն. Դա ՀՀ-ն է ասում, Ղարաբաղն է ասում և եռանախագահները: Երբ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ասվեց, որ պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի շփման գծում, դա այն էր, ինչ ՀՀ-ն է ասում: Դա ասվեց նաև եռանախագահողների կողմից և ոչ միայն՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի կողմից, ԵՄ-ի կողմից: Բա դա օդի՞ց է լինում հանկարծակի, աթոռին նստած մտածում են միայն մեր մասին և ի՞նչ է կատարվում ԼՂ-ում և միանգամից ինչ-որ հայտարարությո՞ւն են անում, ոչ: Դա համապատասխան աշխատանքի արդյունք է»: Թե ինչու է Ադրբեջանը խախտում հրադադարի ռեժիմը՝ Նալբանդյանը բացատրել է. «Երբ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ-ի մակարդակով դա ասում է, իսկ ԵԱՀԿ-ն կազմակերպություն է, որը հիմնված է կոնսենսուսային որոշումների վրա, բոլոր երկրները համաձայնություն են տալիս: Միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններից հետո ֆինանսական հանձնաժողովում մոտ 6 նիստ է եղել, 6 նիստում բոլորը համաձայնություն են տվել, բացի Ադրբեջանից, դա մեկուսացում չէ՞ Ադրբեջանի: Էդ ո՞նց է պատահել, դուք կարծում եք հենց էնպե՞ս է պատահել: Դիվանագիտական աշխատանքը այն աշխատանքն է, որի մասին էդքան չեն գոռգոռում, գլխավորը կոնկրետ արդյունքներն են, դոշին խփելով մենք որևէ բանի չենք հասնի, մենք պետք է հանգիստ, հավասարակշռված ձևով աշխատենք այնպես, որ մեր գործողությունները ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից»: Այնուհետև նա հիշեցրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման մասին համանախագահող երկրների կողմից կա հինգ հայտարարություն. «Մենք ասում ենք՝ դրա հիման վրա պատրաստ ենք շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, Ադրբեջանը չի ցանկանում անգամ հիշատակել այդ 5 հայտարարությունները, դուք կարծում եք այդ 5 հայտարարությունները այդ կարևորագույն երկրների կողմից, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, անտեսվում է Ադրբեջանի կողմից, սա է Ադրբեջանի վարքագիծը, քաղաքականությունը»: Ապա Նալբանդյանը հավելել է, թե` Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական իմաստով, չնայած իր նավթադոլարներին ու հարստություններին, լրիվ մեկուսացման մեջ է՝ ոչ միայն մարդու իրավունքների իմաստով, նաև իր վարած քաղաքականության իմաստով: Պակաս հետաքրքրական չի եղել Նալբանդյանի անդրադարձը, երբ նա ասել է` դիվանագիտության մեջ չպետք է փոսը թռնելուց առաջ հոպ ասել. «Կարելի է փիլիսոփայական տարբեր բաներ ասել՝ էս ինչի չի արվում, էն ինչի չի արվում: Թուրքիային պետք է ստիպել ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելով կամ սահմաներ բացելու միջոցով, այլ պետք է ստիպել, որ ինքը ճանաչի հայոց ցեղասպանությունը և պետք է ստիպել: Ստիպե՛ք, գնացեք ստիպեք, տեսնեմ ո՞նց եք ստիպելու: Այսինքն, մենք կարող ենք այդ աշխատանքը կատարել այն իմաստով, որ ոչ թե մենակներս էդ անենք, ինչպես Ղարաբաղի հարցում է, որպեսզի միջազգային հանրությունը մեզ միանա, իսկ այսօր միացել է միջազգային հանրությունը և դա ձեռքբերում է, քայլեր են ձեռնարկվել դիվանագիտության կողմից»: Դե ինչ, Նալբանդյանը, տպավորություն է ստեղծվում, թե «առյուծի սիրտ է կերել»: Նա հայկական կողմի շուրջ բարենպաստ վիճակը հայկական դիվանագիտական աշխատանքի արդյունք է ներկայացնում: Հնարավոր է, որ որոշ աշխատանք իսկապես իրականացվում է, բայց արդյո՞ք դա մեծապես Նալբանդյանի շնորհքն է: Իրականությունն այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի պահվածքն արդեն վաղուց դուրս է տրամաբանության սահմաններից և միջազգային հանրության համբերությունն էլ անսպառ չէ: Ալիևի պահվածքը ոչ միայն տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դեմ էր, այլև առհասարակ, խաղաղ կարգավորման դեմ: Սա հնարավոր չէր երկար հանդուրժել, մանավանդ` անցյալ տարի ապրիլյան քառօրյայից հետո: Իսկ Նալբանդյանը, որն ապրիլյան պատերազմի օրերին լուռ էր, միայն շաբաթներ անց Լավրովի հետ մամլու ասուլիսում սկսեց բացատրել, թե քանի հեռախոսազանգ է ունեցել դիվանագետների հետ, առհասարակ, ոչ այն ժամանակ, ոչ հիմա, չի արծարծում մի կարևոր հարց` Ալիևի կողմից պատերազմի բռնկման հարցում ինչպիսի՞ն է եղել Ռուսաստանի դերակատարումը: Հիմա, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի սառնություն է նկատվում, և հետաքրքրական է, որ հենց հիմա է Նալբանդյանը խոսում հայկական դիվանագիտության ձեռքբերումների մասին, կարծես, համոզված լինելով, որ Մոսկվայից չի լինի «թիկունքից հարված»... Թեև, հանուն ճշմարտության պետք է նկատել, որ չնայած ամեն ինչին` Ռուսաստանը շարունակում է սպառազինության մատակարարումն Ադրբեջանին: Իսկ հայկական դիվանագիտությունը ոչինչ անել չի կարողանում այս հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am