Իրավիճակի լուծման երկու տարբերակ կա

Նախկին իմքայլական, ներկայումս Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկում է ընդդիմությանը քննարկել մանդատները վայր դնելու հարցը:

<<Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:
Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը։
Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։
Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում։
Հ. Գ. Սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի: Կոնսենսուսային լուծում է պետքա>>,- երեկ ֆեյսբուքի իր էջում գրել է Թովմասյանը:

Անշուշտ, երկրկում ծայրաստիճան վտանգավոր իրավիճակ է, երբ Նիկոլ Փաշինյանը իր թուրք բարեկամների հետ չհայտարարված դեմարկացիոն եւ դելիմիտացիոն գործընթաց է իրականացնում ու ամեն օր ՀՀ սուվերեն տարածքից զիջումների գնում: Հանրային իմունիտետն էլ այնքան ընկած է, որ մարդիկ զարմանալիորեն անհաղորդ են այդ գործընթացներին եւ իրենց առօրեական կյանքով տարված, գուցե օրը սրճարաններում ու ռեստորաններում անցկացնելով չեն էլ կարեւորում, որ հայրենիք ենք կորցնում: Իհարկե, այսպիսի իրավիճակում ընդդիմությունը պետք է հնարավորինս ակտիվ լինի, բայց մի՞թե մանդատները վայր դնելը կարող է խնդրի լուծման հանգեցնել, եթե մանդատները վայր դնելու դեպքում խորհրդարանը լուծարելու եւ ըստ էության սահմանադրական ճգնաժամ առաջացնելու մեխանիզմներ ՀՀ օրենսդրությունը չի ընձեռում: Ճիշտ հակառակը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի վարքագիծը, կարող ենք վստահ լինել, որ մինչեւ խորհրդարանի պաշտոնավարման ավարտը նրանք կմնան խորհրդարանում, կշարունակեն հակաօրինականության իրենց հաղթարշավը ու պետությունը էլ ավելի խորը կեղտի մեջ կընկմեն: Եւ ուրեմն ընդդիմության խորհրդարանական ներկայությունը լրացուցիչ լծակ է իշխանությանը ուշադրության կենտրոնում պահելու, նրանց հակապետական գործողությունների մասին բարձր ամբիոնից խոսելու, հանրությանը հասանելի դարձնելու առումով:
Մինչ այս պահը ընդդիմության ընդդիմությունն է մանդատները վայր դնելու բացահայտ եւ քողարված կոչեր անում, բայց չի ներկայացվում այլընտրանքը: Եթե այլընտրանքը փողոցն է, ապա կարելի է զուգահեռել խորհրդարանական ամբիոնն ու փողոցը: Հակառակ դեպքում այսպիսի կոչերը կարող են ընկալվեվ հարված ընդդիմության թիկունքից:
Այսպիսով էլ ավելի է բթացվելու հանրային իմունիտետը, մարդկանց մոտ կարծիք կձեւավորվի, որ ինչպես իշխանությունն է աթոռապաշտ, այնպես էլ ընդդիմությունն է մանդատից կառչած, անիմաստ է պայքարելը, փողոց դուրս գալը: Իրականում գործ ունենք բոլորովին տարբեր իրավիճակների հետ, երբ մանդատն ու խորհրդարանական հարթակն ընդդիմության համար լրացուցիչ արենա են:
Իսկ այս իրավիճաը երկու լուծում է պահանջում՝ կամ ողջ հայությունը Հայաստանի ու աշխարհի բոլոր ծագերում, ինքնակազմակերպվում է եւ պարտիզանական ջոկատների տրամաբանությամբ ամենօրյա պայքար մղում իշխանության դեմ, կամ էլ ընդդիմության առաջնորդը, որ որոշվեց ընդդիմության վերջին հանրահավաքին՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, իր շուրջն է համախմբում բոլոր ընդդիմադիրներին, անգամ նրանց, որոնց հետ ինչ-որ պահի, ներկայումս ունեցել է որոշակի տարաձայնություններ՝ անձնական կամ գաղափարական, ստեղծում է պայքարի նոր ճակատ ու ամենօրյա, ամենժամյա ինտենսիվ պայքարի դուրս գալիս հայրենադավ իխանությունների դեմ: Իսկ նրանք, ովքեր սպասում են նոր ընդդիմության, նոր լիդերի, թող գիտակցեն, որ վաղը կարող է ուշ լինել ոչ միայն նոր լիդերի գոյության առումով, այլեւ որ էլ հայ էլ չլինի:

Անի Սահակյան

դիտվել է 7780 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am