Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ
Ռուսաստանի օդերևութաբանական կենտրոնը հայտարարել է, որ հուլիսի 5-ին Մոսկվայում հնարավոր ամպրոպի, անձրևի և քամու պատճառով հայտարարվելու է եղանակային վտանգի դեղին մակարդակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վտանգավոր երևույթների ինտենսիվության մակարդակը դեղին է ՝ եղանակը պոտենցիալ վտանգավոր է»,- ասվում է օդերևութաբանական կենտրոնի հայտարարության մեջ:
