Դամասկոսը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան հարված հասցնել
Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է հաշվի առնի, որ Սիրիան կարող է նաեւ պատասխան գործողություններ ձեռնարկել ագրեսիայի նոր փորձի դեպքում: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը: Միքդադը նշել է, որ Դամասկոսը լիովին հրաժարվել է իր քիմիական նախագծերից եւ երկրում ներկայումս որեւէ թունավոր քիմիական զինատեսակ գոյություն չունի: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան համարժեք քայլեր կձեռնարկի եթե Վաշինգտոնը քիմիական զենքի ոչնչացման անվան տակ հարվածի Սիրիային:
