Ընդդիմությունը բոյկոտեց. «Ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք» (video)
Հայաստանի Ազգային ժողովն այսօր իր հերթական նիստերն է գումարել, որի օրակարգում ընդգրկված է 33 հարց:
Նախօերին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն, լքեցին նիստերի դահլիճը:
«Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ԱԺ արտահերթ նիստ, խորհրդի նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում: Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք Սնդիկի մասին օրենքի կարեւոր օրինագիծը:«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ, երբ մեր երկրի ռջեւ ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարեւորության, եւ ըստ օրհասական վտանգի: Իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին:
