Երեկ իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա պաշտոնավարեց ընդամենը երեք ամսից մի փոքր ավելի: Օրվա ընթացքում տարբեր վարկածներ էին շրջանառվում Կարապետյանի պաշտոնանկության հետ կապված, այդ թվում՝ Արցախ այցելելը, նահանջի հրաման տալուց հրաժարվելը, իշխանության՝ հակառուսականության ծրագրի նոր «սերիան» և այլն: Նախագահի հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու, և փոփոխությունները սրանով չեն ավարտվի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատեպատ է տվել բոլորին, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներին, որոնց հանձնարարել է մի քանի անգամ ուժեղացնել պետական ապարատի վերահսկողությունը, որպեսզի ավելորդ «լ յապեր» չլինեն։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին արմատական փոփոխություններ են սպասվում թե՛ ՊՆ-ում, թե՛ Գլխավոր շտաբում։ Չի բացառվում, որ փոփոխություններ լինեն պետական այլ կառույցներում ևս:
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանի նման պահվածքի պատճառները մի քանիսն են և չեն սահմանափակվում միայն նախօրեին սահմանին տեղի ունեցածով: Մասնավորաբար, ի թիվս այլ պատճառների, առկա են ստեղծված կացության մեջ «քավության նոխազներ» նշանակելու և պատասխանատվությունն իրենից հնարավորինս հեռացնելու հերթական փորձի գործոնը, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք գրավոր ու բանավոր համաձայնությունների ձեռքբերման պարագայում իրեն հարմար ու խնդիրներ չառաջացնող, չհակաճառող «ռասկլադ» ձևավորելու հանգամանքը:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը