Պուտինը և Թրամփը կհանդիպեն
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է,որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը, որը պետք է կայանա հուլիսի 7-ին Համբուրգում Քսանի խմբի գագաթնաժողովի շրջանակներում, ենթադրվում է առանձին զրույցի ձեւաչափով, այլ ոչ թ «ոտքի վրա» շփում համաժողովի կողասրահներում: «Դա պլանավորվում է որպես լիարժեք «նստած» հանդիպում»,- պարզաբանել է նա: Քսանի խմբի գագաթնաժողովում շփումները կդառնան Պուտինի եւ Թրամփի առաջին անձնական հանդիպումը: Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այդ հանդիպումն «իրոք կարեւոր է, դրան բոլորն են սպասում»:
