Փաշինյանը նոր տեռոր կսկսի

Իշխանական եւ մերձիշանական շրջանակներում վերջին օրերի իրադարձությունները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի վախերն օրեցօր ավելի են մեծանում: Իր ֆոբիաներն ու սարսափները հաղթահարելու համար այս մարդը ենթադրվում է, որ գժական սցենարներ է առաջիկայում բեմադրելու, մեկնարկը կարծես թե տրված է, բայց ճանաչելով այս անձնավորությանը, կարող ենք փաստել, որ դա, ընդամենը, առաջին ծիծեռնակներն են եւ մեծ բոլոլան դեռ առջեւում է:
Օրինակ երկու օր առաջ այս անձնավորությունը կրկին խոսեց գնդակահարության մասին, որի մասին խոսել էր նախընտրական շրջանում.
«Ով չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում․ մենք բոլորս դա գիտեինք։ Մարդիկ փողոցներում արդեն մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»,- ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի իր խոսքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մենք այս թեմայով քանիցս արտահայտվել ենք, բայց ավելորդ չենք համարում մեկ անգամ էլ խոսել՝ ընդգծելով, որ դահիճն ըստ էության բոլորիցս լավ գիտի իր հանցանքի չափը եւ հասկանում է, որ հրեշավոր արարք է գործել ու այն շարունակում է, ուստի իր պատիժը գնդակահարությունն է, այդ պատճառով էլ ամեն ինչ արեց, որ հունիսի 20-ին վերարտադրի իր իշխանությունը: Սակայն այս մարդը հասկանում է նաեւ, որ չի կարող առանց վախերի, հանգիստ ապրել, քանզի շարունակում է իր ցեղասպան գործունեությունը, շարունակում է կյանքի կոչել Հայաստանն ու Արցախը թրքացնելու իր եւ իր արտաքին տերերի ծրագիրը, եւ ուրեմն հոգու խորքում գիտի, որ իր նկատմամբ վրեժխնդրությունը սարերի ետեւում չէ, որքան էլ փորձի թաքնվել իր թիկնազորի, ոստիկանական գումարտակների ու իրավապահ գնդերի ետեւում: Իր վախերը քողարկելու, ինչպես նաեւ հանրության մեջ իբր իր ուժը ցուցադրելու նպատակով պարբերաբար բեմականացումներ է անում՝ ձերբակալություններ, ասֆալտին փռելու օպերացիաներ եւ այլն: Երեկ՝ նոյեմբերի 13-ին լուր տարածվեց, որ անհայտ անձը նռնակ է նետել Փաշինյանի թիկնապահներից մեկի տան բակը, տուժածների մասին ինֆորմացիա չի հաղորդվում, սակայն կասկած չկա, որ սա շարքային եւ պարզունակ բեմադրություն է, որով Փաշինյանը փորձ է անելու իրեն դարձնել թիրախ եւ քաղաքական օպոնենտների նկատմամբ սկսելու է հետապնդումներ իրականացնել: Ավելի ճիշտ՝ այդ ճնշումները փորձելու է քողարկել նման բեմադրված միջադեպերի տակ, նա այլեւս չունի բացահայտ դեմարշ անելու ռսուրս: Վերջեր ԱՄՆ դեսպանատան ցույց տված դեղին քարտը, իսկ օրերս ՄԱԿ-ն է մտահոգություն հայտնել Հայաստանում մարդու իրավունքների վիճակով: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների կամայական ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ։ Զեկույցի հեղինակները կոչ են արել Հայաստանին նվազեցնել ոստիկանության աշխատակիցների ներկայությունը ցույցերի ժամանակ, հետաքննել անհամաչափ ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման մասին բոլոր հաղորդումները։
Մարդու իրավունքների կոմիտեի անդամները կոչ են արել Հայաստանին ապահովել ՀՀ ներպետական օրենսդրության լիարժեք պահպանումը։ Դատարանների անկախության վերաբերյալ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել գործադիր և օրենսդիր մարմինների՝ դատարանների վրա ազդելու փորձերի առնչությամբ։
Հետեւաբար, չի բացառվում, որ վաղը մյուս օրը Նիկոլ Փաշինյանը մտերիմներից ոմանց դրդի ինքնահրկիզման գնալ, ավտոմեքենաներ պայթեցնի, կամ այլ սարքով տեռակտեր բեմադրի, որ հիմնավորի իր բռնաճնշումները: Բայց մինչ այդ լավ կանի, իսկապես, պատասխան տա, ինչպես կամ ինչու է ընդդիմադիրներով լցրել կալանավայրերը, ինչու պայթեցրեց Զարուի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան, ինչու է տեռոր սկսել լրատվամիջոցների նկատմամբ: Այնպես, որ եթե անգամ անձամբ ինքնահրկիզվի, միեւնույն է այս կլոունադան չի աշխատելու:

Անի Սահակյան

դիտվել է 6315 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am