Ճակատենում ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել․ եթե այն դառնա մաքսակետ, մի շարք գյուղեր հայտնվում են շրջափակման մեջ․ համայնքի ղեկավար

Ճակատենում ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, վագոն-տնակ են տեղադրել, դա Կապանին գյուղերը կապող միակ ճանապարհն է: Այսօր կեսօրին ճանապարհով անցնելուց տեսա, որ 6-7 ադրբեջանցիներ կան Ճակատենի ճանապարհին, բահերով, քլունգներով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը։

«Մեկ ժամ անց գյուղում լույսի հետ կապված խնդիր կար, գնացի այդ հարցերը լուծելու, տեսա, որ այդ 6-7 հոգին դարձել են 20, կռունկով, 2 բեռնատար մեքենայով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Նրանց կողքին նաև ռուս խաղաղապահներ կային։ Ես տեսա, որ ինչ-բանի հիմքեր են փորում, թե ինչ, չեմ կարող ասել, բայց գյուղացիներից մեկը հեռվից տեսել է, որ այնտեղ վագոն-տնակ են տեղադրել, ժամը 5.30-ի դրությամբ այնտեղ ինժեներական աշխատանքներ էին կատարվում, հիմա չգիտեմ՝ ինչ վիճակ է»։

Համայնքի ղեկավարը նշեց, որ այստեղ մաքսակետ տեղադրելու դեպքում ոչ միայն Ճակատենը, այլև մի շարք գյուղեր հայտնվում են շրջափակման մեջ և կանգնում լուրջ խնդիրների առաջ։

«Դա միակ ճանապարհն է, որ կապում է Կապանի հետ, ինչպես պետք է սնունդ և այլ անհրաժեշտ մատակարարումներ ամեն, չգիտեմ։ Ասում են՝ այլընտրանքային ճանապարհ են կառուցում, բայց դա 2 ժամվա բան չէ, դա բավականին դժվար ճանապարհ է, այն կառուցելու համար առնվազն 2 ամիս է պետք։ Կամ էլ մնում է Մեղրին, Քաջարանը շրջանցելու տարբերակը, որի համար մոտ 2 ժամ կպահանջվի։ Գյուղացիները ինձ հարցեր են տալիս, որոնց պատասխանները ես չունեմ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանը մասքակետեր է տեղադրել։

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am