ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ, ըստ իրեն, հնչած կարծիքները մտահոգ պատգամավորների, մանդրակցն կարծիքներ են:
«Հասել ենք մի հանգրվանի, որտեղ Սևանի էկոհամակարգը մի կողմում է, ոռոգման խնդիրը, ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք օպերատիվ լուծման կարիք ունեն՝ մյուս կողմում: Սևանա լիճը ազգային հարստությո՞ւն է, թե՞ ոչ: Միանաշանակ՝ այո: Մենք պե՞տք է հոգ տանենք Սևանի մասին, իհարկե՝ այո: Մենք քայլեր ձեռնարկե՞լ ենք դրա համար, թե՞ ոչ: Այստեղ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ: 2007թ.-ին Սևանի մակարդակը եղել է 1898 մ, 24 սմ, 2017թ.-ին՝ 1900 մ 41 սմ: Կարծիքները, որ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, բավարար ուշադրություն չի դարձրել Սևանի էկոհամակարգին, Սևանի հիմնախնդիրներին, իրականությանը չի համապատասխանում: 1.5 մ-ի տարբերություն չկա:
Այնպես չէ, որ այս 10 տարիների ընթացքում որևէ բան չենք արել ու եկել ենք հիմա Սևանի հաշվին գյուղացիների համար ոռոգում ենք անում»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:
Է. Շարմազանովը նշեց, որ խոսքը 130 հազար գյուղացու մասին է, և նրանք առանց ջրի կմնան, եթե խորհրդարանը կողմ չքվեարկի օրենքի նախագծին, այնուհետև, հորդորեց կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ սա օպերատիվ դրական լուծում է քաղաքացիների խնդիրների համար:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը