«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին ընտրություններ են տեղի ունենալու նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում, որի կազմում ընդգրկված են Նոր Հաճն, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Քարաշամբ, Նոր Գեղի և Քանաքեռավան բնակավայրերը: Ուշագրավ է, որ այստեղ մասնակից 5 քաղաքական ուժերից երեքը գլխավորում են համայնքների ղեկավարներ:
Մասնավորաբար, Նոր Հաճնի գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը մասնակցում է իր անվան դաշինքով, նույն կերպ մասնակցում է նաև Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը, իսկ Քանաքեռավանի նախկին ղեկավար Հայկ Սարգսյանը առաջնորդում է ՀՅԴ համամասնական ցուցակը: Հաջորդը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի քաղաքապետի թեկնածուն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:
Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նոր Հաճնի ավագանու անդամ, ձեռներեց Սահակ Գյուլինյանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս ևս, ինչպես Կոտայքի մարզի մյուս համայնքների ՔՊ-ական թեկնածուների մեծ մասը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի «մարդն» է և առանցքային դերակատարություն է ունեցել Նոր Հաճնում ՔՊ-ի նախընտրական արշավներում»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը