Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է/տեսանյութ/

Այսօր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա  ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։ Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։ Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից :

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am