Փաշինյանը իրեն պատիժ է սահմանել՝ գնդակահարություն

Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը թուրքին հանձնելու օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյին ու մի խայտառակ ելույթ է ունեցել: Ակնհայտ է որ նա վախենում է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին ֆիզիկական ներկայություն ցուցաբերել եւ հիստերիկ ելույթով է փորձում իր լուման ունենալ, ձեռքի հետ էլ կհամալրի իր ընտանեկան բյուջեն, քանի որ նման դրամահավաքները հենց այդ նպատակն են հետապնդում: Այսպիսով՝ իր ելույթում Փաշինյանն ասել է. «Ես հիշում եմ, երբ 44-օրյա պատերազմից հետո մենք քննարկում էինք և փորձում հասկանալ, թե այսքանից հետո նույնիսկ պիտի փորձե՞նք մնալ իշխանության ՀՀ-ում, թե՝ չէ։ Եվ մեր պատասխանն էր՝ այո, մենք պիտի պահպանենք ժողովրդի մանդատը, և ինչու՞, որովհետև մենք չպետք է թողնենք նավը ալեկոծված ծովի կենտրոնում, մենք նավը պետք է հասցնենք նավահանգիստ»։ Միանգամայն բնական է, որ Փաշինյանի՝ իշխանության մնալ-գնալը ոչ այնքան իրենով ու իր ցանկությամբ էր պայմանավորված, այլ արտաքին խաղացողների, որոնց հետ նա ըստ լուրերի գործարքի էր գնացել, եւ չէր կարող փողը վերցնել, գործը չարած թռնել:
«Այսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են։ Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձման բանաձևը․ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ 100 երեխայից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում․ սա է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում ՀՀ մինչև 100 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ, այսինքն՝ մինչև 4, 5, 10, 15, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։Այսօր կառավարությունում խոսում էինք այն մասին, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Երևանն ու Գյումրին հանենք, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը մի համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի»։
Մենք այդպես 9 մլրդ-ներով անցնելու ենք բոլոր համայքներով՝ իմանալով, որ, այո, անվտանգությունը այսօր մեր ամենախոցելի տեղն է։ Բայց այդ անվտանգության մարտահրավերը չի ծագում այն ժամանակ, երբ մենք բոլորս տեսնում ենք, անվտանգության մարտահրավերը ծագում է այն ժամանակ, երբ մենք դա դեռ չենք տեսնում։ Երբ երկրի կրտսեր դպրոցը ավարատած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի 2019 թվականի դրությամբ։
Սա է անվտանգության մարտահրավերը կամ այդտեղից սերմանված անվտանգության մարտահրավերն է, որը ջարդվել է մեր գլխին։ Բայց մենք այս հարվածներից չենք փախնելու, մենք այս հարվածներն ընդունելու ենք, այս հարվածներին դիմակայելու ենք, մենք ընկնելու ենք, ելնելու ենք, նորից ենք ընկնելու, նորից ենք ելնելու։ Եվ մենք մեր սրբազան նավը ալեկոծվող ծովի կենտրոնից հասցնելու ենք մեր երազանքների նավահանգստին, և թող որևէ մեկը սրանում չկասկածի»։
Իհարկե, այն տաս հազար տղաներից գուցե շատերը կրթություն ստանալու հնարավորություն չէին ունեցել, չունեին տուն, աշխատանք, եւ «փայլուն» լուծում էր՝ նրանց տանել պատերազմ եւ կոտորել, տաս հազարին էլ հաշմանդամ դարձնել, եթե կրթություն չստանալն է այս երկրի գերխնդիրը, համարենք, որ Նիկոլ Փաշինյանն այն լուծեց, կա մարդ, չկա խնդիր, չկա գյուղ, քաղաք, չկա հայրենիք, չկա եւ խնդիր, ինչ է պատահել, ինչ դպրոց, ինչ կրթություն, ինչ համայնքների համաչափ զարգացում: Նիկոլ Փաշինյանը գտել է խնդրի լուծման ամենակարճ տարբերակը՝ վերացնում է մարդուն, հանձնում համայնքը եւ խնդիրն այլեւս չկա:

«Ով չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում․ մենք բոլորս դա գիտեինք։ Մարդիկ փողոցներում արդեն մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»,- նաեւ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն, իրենից լավ որեւէ մեկը չի հասկանում կատարված հանցանքի մասշտաբները, Նիկոլ Փաշինյանն առաջինն ինքն է խոսել գնդակահարության մասին եւ պատրաստակամություն հայտնել կանգնել պատի տակ, հենց այս ամենից խուսափելու համար էլ կյանքի գնով կեղծեց խորհրդարանական ընտրությունները, որ վերարտադրի իր իշխանությունը: Իսկ այսօրվա լոլոները, թե իր իշխանությունը ընտրություններ չեն կեղծել, առնվազն զավեշտալի են: Անհերքելի փաստ է, որ Հայաստանում չկա մի իշխանություն, որը չի կեղծել ընտրությունները:

Անի Սահակյան

դիտվել է 1895 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am