Վարչապետին խորհուրդ տվողը հանցագործ է. S.O.S Սևան նախաձեռնության անդամ

Արդեն տեղեկացրել ենք,որ «SOS Սեւան» նախաձեռնությունն այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում՝ պահանջելով խորհրդարանից, որպեսզի արտահերթ նիստում դեմ արտահայտվի կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: «Կառավարությունը թույլատրել է, որ ոչնչացնեն մեր քաղցրահամ ջրերի գլխավոր ավազանը, որը ոռոգմանեւ խմելու ջրով է ապահովում Արարատյան դաշտի գյուղացիներին»,- Ազգային ժողովի դիմաց հայտարարեց բնապահպան Լեւոն Գալստյանը՝խոսելով Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ ջրի բացթողման նախաձեռնության մասին: Նրա խոսքով՝ մի խումբ պաշտոնյաներ ոչնչացրել են Հայաստանում մեծությամբ երկրորդ ջրային ավազանը և որևէ մեկը դրա համար որևէ պատասխանատվություն չի կրել։ «Հիմա էլ աչքերը դրել են Սևանի վրա և վարչապետը դեռևս 3 ամիս առաջ հանձնարարական է տվել, թե իբր Սևանում 1 մլրդ խմ հավելյալ ջուր է հավաքվել և պետք է այդ ջուրը տնտեսապես ճիշտ օգտագործման մեխանիզմներ մշակել և 3 տարվա ընթացքում օգտագործել։ Չգիտեմ՝ ով է վարչապետին այդ խորհուրդը տվել, բայց այդ մարդը հանցագործ է», - ասաց Լևոն Գալստյանը։ Բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ ասաց, որ եթե խորհրդարանը հավանության արժանացնի կառավարության ներկայացրած նախագծին, ապա իրենք ստիպված կլինեն բացահայտել, թե ում շահերին է ծառայում ջրի բացթողումը: Նրա խոսքով, իրենք արդեն հետաքննություն են սկսել։ Նշենք, որ Ջրպետկոմ նախագահ Արսեն Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Սևանա լճից ջրառ չանելու դեպքում կունենանք թերի ոռոգում և գյուղատնտեսական ապրանքների կորուստ։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am