Հրապարակը գրում է. Մեր տեղեկություններով, ռուսական իշխանական որոշ շրջանակներ խիստ բացասաբար են տրամադրված Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի նկատմամբ եւ կարծում են, որ նա պետք է հեռանա պաշտոնից: Մինչդեռ իրավական ճանապարհով դա գրեթե անհնարին է, քանի որ ռեկտոր ընտրող հոգաբարձուների խորհուրդը Դարբինյանի կողմն է:
Մեզ պատմեցին, որ վերջին շրջանում ՌԴ այցելած ՀՀ պաշտոնական պատվիրակություններից մեկի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով ասել է` ինչո՞ւ չեք Արմեն Դարբինյանին հեռացնում այդ պաշտոնից` Ռուսաստանից փող է ստանում, բայց բուհը վերածել է սորոսականների որջի, շրջանավարտներին էլ Եվրոպա է ուղարկում: Նա ամոթանք է տվել ՀՀ իշխանություններին, որ Դարբինյանը դեռ շարունակում է աշխատել: Սակայն, մեր տեղեկություններով, նախորդ փորձից հետո, երբ ՀՀ իշխանություններն ԱԱԾ-ով, ԿԳՄՍՆ-ով փորձեցին հեռացնել Դարբինյանին եւ ձախողվեցին` ուսանողական ու դասախոսական կազմը ոտքի ելավ, Նիկոլ Փաշինյանն այլեւ չի ուզում իր վրա վերցնել այդ անշնորհակալ գործը, եւ երբ կրկին ռուսները բարձրացրել են այդ հարցը, ասել է` ռուսները դեմ են, իրենք էլ թող հեռացնեն:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը