««Տղե՛րք, զինադադար է, Նիկոլը հողերը հանձնել ա»․ սա այն է, ինչ կարող եմ պատմել նոյեմբերի 9-ի մասին». Տիգրան Նալչաջյան (video)

«Մեկ տարի առաջ այս օրը՝ ցերեկը, ունեցանք մեր ամենամեծ համազորային մարտը։ Շուշիի մատույցներում կանխեցինք ադրբեջանական զորքի կողմից դեպի Ստեփանակերտ առաջխաղացումը, որտեղ առանց մեկ զոհ անգամ տալու՝ ոչնչացրինք մեծ թվով ադրբեջանցիների, իսկ նահանջողներին էլ ոչնչացրեց մեր հրետանին՝ իր դիպուկ հարվածներով, որի արդյունքում Շուշիի տակի ճանապարհին այդ և հաջորդ օրը անծայրածիր թշնամու զինվորների դիակներ էին փռված։ Կադրերը կան իմ հեռախոսի, որն ինքս եմ նկարել՝ պատերազմի ավարտից հետո՝ հաջորդ օրը։ Քանի որ դաժան տեսարան է, չեմ հրապարակում։ Այդ ընթացքում, երբ ռազմական հետաքրքրությունից ելնելով, գնացել էինք այդ կողմ, որտեղ թշնամին էր՝ մեզ վրա ոչ ոք չկրակեց, քանի որ կոնկրետ այդ օրը թշնամին ջախջախված էր և թշնամու նոր զորք դեռ չէր առաջացել այդ հատված։

Գիշերը սկսվեց սարսափելի ռմբակոծություն մեր դիրքերի ուղղությամբ։ Մենք ամեն օր էինք ռմբակոծության տակ, սակայն նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերվանն անբացատրելի դաժան էր ու մեզնից ոչ ոք ողջ մնալու հույս չուներ արդեն։ Աշխատում էր թշնամու հրետանու և օդուժի ողջ արսենալը։ ԱԹՍ-երը գալիս և գցում էի ռումբերը, ինքնաթիռը գալիս ռմբակոծում գնում էր, հեռվից աշխատում էր հրետանին։ Այն, որ չենք զոհվել, միայն ու միայն Աստծո կամքի վրա կարելի է բարդել, քանի որ այլ տրամաբանական բացատրություն այդ օրվա ռմբակոծությունից հետո ողջ մնալու՝ պարզապես չկար։ Այդպես անցավ մի քանի ժամ, ապա բոլոր զենքերը լռեցին։ Սպասում էինք կրկին թշնամու զորքի առաջխաղացմանը, քանի որ ռազմական տակտիկայի տրամաբանության մեջ է մտնում այն, որ ինտենսիվ ռմբակոծությունից հետո նրանց համազորային զորքը պետք է գա առաջ՝ նոր տարածքներ գրավելու։ Մատներս ինքնաձիգի ձգաններին անհամբեր սպասում էինք, որպեսզի կրկնեինք ցերեկվա հաջողությունը։ Սակայն որինչ տեղի չէր ունենում։

Որոշ ժամանակ անց, եկավ տղերքից մեկը և ասաց.

- Տղե՛րք, զինադադար է, Նիկոլը հողերը հանձնել ա...

Սա այն է, ինչ կարող եմ պատմել նոյեմբերի 9-ի մասին, որպես պատերազմի մասնակից, ով պատերազմի վերջին օրերին կռվել է այդ պահի ամենաթեժ կետում»։

Տիգրան Նալչաջյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1530 անգամ
Լրահոս
Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am