Մեկի որդին, մյուսի եղբայրը

Հրապարակը գրում է.Երեկ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազությունում մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 99-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ու պարգեւատրել մի շարք անձանց: Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանին շնորհել են արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Նա ֆինանսների նախկին նախարար, այժմ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի եղբայրն է: Մյուս պարգեւատրվածը եւս պատահական մարդ չէ, Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանին պարգեւատրել է «Մխիթար Գոշ» մեդալով: Հաջորդ պարգեւատրվածի համար թերեւս Արթուր Դավթյանն է բարեխոսել՝ մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գեւորգ Բաղդասարյանն ստացել է «Մխիթար Գոշ» մեդալ: Նա գլխավոր դատախազի մտերիմն է, նրա տեղակալն էր քաղաքի դատախազ եղած ժամանակ, եւ առաջխաղացման գրավականը Դավթյանի նշանակումն էր: Հաջորդ պարգեւատրված էլ նախկին քննիչ Հայկ Ասլանյանն է, գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական․ նրան շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Նշենք, որ Դատախազի օրը հուլիսի 1-ն է, սակայն նշեցին հուլիսի 3-ին, երբ նախագահն այցելեց դատախազություն: Ի դեպ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը 2015թ․ այդ օրը հրավիրել էր նաեւ ոխերիմ «բարեկամ» Աղվան Հովսեփյանին, անգամ ցուցադրաբար պարգեւատրել նրան: Սակայն Արթուր Դավթյանը նման ձեւականությունների ետեւից չի ընկել:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am