Քոչարյանի վճռական խոսքը. ում դաշտում է գնդակը

«Դելիմիտացիան նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակն Ադրբեջանի ներսում․ սա ուղղակի վերջ է լինելու Ղարաբաղի հարցի կարգավորման համար»։

Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դելիմիտացիային ու դեմարկացիային և Ադրբեջանին Սյունիքով միջանցք տալու վերաբերյալ խոսակցություններին ու հնարավոր վտանգներին։ Ըստ նրա՝ դա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։
«Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհի վրա դնել իր սահմանապահներին, մաքսային կետ և ամբողջությամբ վերահսկել ամբողջ շարժը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ։ Բացառվում է թույլատրել կամ ստորագրել մի փաստաթուղթ, սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան և կանխորոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը»,-հայտարարեց նա։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նշված ռիսկերը չեզոքացնելու համար կա մեկ ճանապարհ՝ բոլոր այդ հարցերը՝ Ղարաբաղի կարգավիճակ, դելիմիտացիա, անվտանգային հարցեր, Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք՝ մեկ փաթեթի մեջ դիտարկել, քանի որ այլ ճանապարհը, ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով, կործանարար է լինելու Հայաստանի և Ղարաբաղի համար։
Սա ըստ էության պատասխան է Նիկոլ Փաշինյանի այն կմկմոցների, որը նա ցուցադրեց նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ի պատասխան դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ հարցադրումների։ Նիկոլ Փաշինյանը շատ կուզենար հայտարարել, որ չի պատրաստվում այսօր ստորագրել նման փաստաթուղթ, բայց կմկմաց, թե Ղարաբաղի կարգավիճակն ու դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիրներն իրար հետ կապ չունեն։
«Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմային, դեռ մայիսին, հիշո՞ւմ եք, ես հայտարարեցի կառավարության նիստում, որ պատրաստ եմ ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին: Եվ հիշում եք՝ ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ, ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը բաց է թողնվել։ Որովհետեւ, այո, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում նման գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում»,- Հ1-ի եթերում հայտարարեց Փաշինյանը։ Մարդ, որը կամ այնքան անգրագետ է, որ չի հասկանում՝ ճանաչելով միմյանց սահմանները պաշտոնական Երեւանը ավտոմատ ճանաչելու է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ավելորդ է ասել՝ եթե միմյանց չեն խաչվում, ինչո՞ւ մայիսին չի ստորագրել այդ փաստաթուղթը։ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթի ընդունմամբ այսօր փաստացի վերջակետ է դնելու Ղարաբաղի կարգավիճակի հարցին եւ այն նվիրելու է իր կիրթ գործընկերոջը։
Հանրահավաքին երկրորդ նախագաը հիմնովին ջախջախեց նաեւ Փաշինյանի այն պնդումները, թե հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանում լուծել են ներքաղաքական ճգնաժամը եւ հիմա երկիրը տնտեսական վերելքի ճանապարհին է, նա շեշտեց, որ խորհրդարանական ընդդիմությունը վայր չի դրել զենքերը եւ շարունակելու է պայքարը․«Սա շատ երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու, ամեն ինչ կախված է ձեզանից, այս հրապարակում կանգնած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց։ Պայքարելու ենք և վստահ եղեք՝ սրանց մենք վռնդելու ենք կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհով և այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջ կանգնած եմ լինելու»։

Երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ստեղծած ֆեյքահայաստանի միֆն էլ քանդվեց մի քանի տողով․ «Այս իշխանությունն իշխանության գալուց խոստացել է՝ թռիչքաձև տնտեսական աճ, ի՞նչ ենք ստացել՝ թռիչքաձև գների աճ։ Խոստացել են անզիջում պայքար մենաշնորհների և օլիգարխիաների դեմ, ի՞նչ ենք ստացել՝ նոր մենաշնորհների ձևավորում, նոր օլիգարխիաների կայացում։ Խոստացել են բարգավաճում, ներդրումներ, ստացել ենք աղքատության թռիչքաձև աճ։ Խոստացել էին ներգաղթ՝ ստացել ենք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի թռիչքաձև աճ։ Խոստացել էին կոռուպցիայի և թալանի դեմ պայքար, այսօր թալանի առաջատարներն են, այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, այսօր փող են դիզում, փող են աշխատում՝ գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, հիվանդների, մահերի վրա, քերթում են ինչ հնարավոր է քերթել, Ղարաբաղում ասում են ՝ ձվից մազ են խուզում»,–ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մենք պատրաստ չենք այս ամենը հանդուրժել և պատրաստ չենք ընդունել, որ Հայաստանում թռիչքաձև աճ է ունենում միայն զոհերի թիվը, մահերի թիվը, գերեզմանների թիվը, աղքատությունը։ «Սա է իրավիճակը և այս իրավիճակի դեմ մենք դուրս ենք եկել ուղիղ պայքարի մեջ»,–եզրափակեց նա։ Գնդակը ՀՀ քաղաքացիների դաշտում է, ինչպես երեք տարի առաջ մեկ մարդու պես կանգնեց ապազգային ուժերի կողքին ու երկիրը ուղղեց դեպի աղետ, այնպես էլ այսօր յուրաքանչյուր քաղաքացու կամքից է կախված կհաջողվի կանգնեցնել անդունդը սլացող թափանիվը,որի վրա Հայաստանն է, թե դիտորդի կարգավիճակով կհետեւենք, թե ինչպես է պետությունը գահավիժում ցած։

Անի Սահակյան

դիտվել է 3892 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am