Ամենաբարձր գինն ենք վճարել․ Ալեն Սիմոնյան (video)
Պետք է իրոք դասեր քաղենք այն երեսուն տարվա մեր անցած ճանապարհից, որը որ մենք անցանք և որը որ մեզ բերեց այս հրադադարի համաձայնագիրը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մեկ տարին լրանալուց հետո ՀՀ ի՞նչ դասեր է քաղել:
«Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց կարծում եմ, որ սա ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորել և գնալ առաջ արդեն մեր սխալների վրա սովորելուց հետո:
Մենք պետք է երկար վերլուծենք, մատների արանքով այս մեծ ցավին չենք կարող նայել, որովհետև մենք շատ բարձր գին ենք վճարել, երևի թե, ամենաբարձր գինն ենք վճարել և շատ երկար մենք դեռ պետք է նայենք, վերհիշենք, հասկանանք և այդ առումով շատ կարևորում եմ քննիչ հանձնաժողովի ստեղծելու հանգամանքը: Կարծում եմ՝ այդ արդյունքները կարող են որոշիչ լինել մեր պետության ապագայի համար»,- ասաց Սիմոնյանը:
